Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ժողովրդավարության ինդեքս. Հայաստանը նկատելի առաջընթաց ունի, բայց դեռ հիբրիդային ռեժիմ է

The Economist Intelligence Unit-ը հրապարակել է Ժողովրդավարության համաթիվը, որը գնահատում է աշխարհում երկրների ժողովրդավարության մակարդակը:

 

Համաթիվը կազմելիս հաշվի են առնվում մի շարք ցուցանիշներ՝ ընտրություններ և պլյուրալիզմ, իշխանությունների գործունեություն, քաղաքական մշակույթ, քաղաքացիական ազատություններ, բնակչության ազդեցություն քաղաքականության վրա:

 

Երկրները բաժանվել են 4 խմբի՝ լիարժեք ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդ ռեժիմ և ավտորիտար ռեժիմ: Հայաստանը ցանկում 86-րդն է և ներառված է հիբրիդ ռեժիմով երկրների շարքում: Հայաստանի հարևաններից Վրաստանը 89-րդն է, Ադրբեջանը՝ 146-րդը: Հայաստանը 2018 թվականի ինդեքսում 103-րդն էր, 2017 թվականին՝ 111-րդը, 2016 թվականին՝ 120-րդը: Հայաստանը ամենաբարձր միավոր ստացել է ընտրությունների և պլյուրալիզմի ցուցանիշով, ամենացածրը՝ քաղաքական մշակույթի: Հայաստանը ներկայացվում է նկատելի առաջընթաց արձանագրած երկրների շարքում: Նշվում է, որ հիբրիդ ռեժիմով երկու երկրներ՝ Հայաստանն ու Ուկրաինան, առարկայական քայլեր են արել ժողովրդավարության ուղղությամբ: Երկու երկրներում անցկացված ընտրությունները գնահատվել են ազատ և արդար:

 

Ամենաժողովրդավարական երկրներն են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան: Հակառակ բևեռում են Չադը, Սիրիան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Հյուսիսային Կորեան:

 

Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ

lragir.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր