Գործունեություն | Լրատվամիջոցները մեր մասին | Հրապարակումներ
Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խմբի կազմած խոշտանգումների արգելքի համաթվով Հայաստանը ԵԱՀԿ տարածաշրջանի 9 երկրների շարքում հետընթաց է գրանցել խոշտանգման գործերով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացող քրեական արդարադատության բարեփոխումների շրջանակներում և 2021թ․ երկրորդ կեսին առաջացած քննչական ենթակայության հարցի իրավակարգավորումների անորոշությամբ, քանի որ խոշտանգման գործերը քննելու իրավասությունը մեկ մարմնից փոխանցվել է մեկ ուրիշին՝ առանց փոփոխության մասին պատշաճ հաղորդակցման և տեղեկատվության։
Համաթվի կազմմանը Հայաստանից մասնակցել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։
Խոշտանգման արգելքի համաթվեր են կազմվել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի համար: Ինչպես նախկինում, 2021-ին ևս վատագույն ցուցանիշները Ռուսաստանինը և Բելառուսինն են։
Այս տարի, նախորդ տարիների նման, համաթվերի մշակման գործընթացում աշխատանքային խմբի ներկայացուցիչները բախվել են մի շարք խնդիրների։ Հայաստանի մասով, օրինակ, տեղեկատվության հավաքագրման խնդիրները վերաբերել են հստակ վիճակագրության բացակայությանը։ Մասնավորապես՝ հստակ չէ, թե խոշտանգումների վերաբերյալ քանի բողոք է ներկայացվել, քանի քրեական գործ է հարուցվել, քանիսն են դատարան ուղարկվել։ Նույն խնդիրը եղել է նաև Ղազախստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում։
Leave a Reply