Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զորակոչի ու զինծառայության վերաբերյալ իրազեկման դասընթացներ անցկացրեց Լոռու և Արմավիրի մարզի տասնյակ համայնքներում

March 4, 2019

Գործունեություն | Կարողությունների զարգացում | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկման դասընթացները:

 

Այս տարվա փետրվարին  Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) ֆինանսական աջակցությամբ «Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ, քաղաքացիների հետաքրքրվածությամբ պայմանավորված, դասընթացներ անցկացվեցին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Արմավիրի մարզի Արգավանդ համայնքում:

 

2018թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դասընթացներ էին անցկացվել Լոռու, Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Արարատի և Կոտայքի մարզերի տարբեր գյուղական ու քաղաքային բնակավայրերում:

 

 

Դասընթացների շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացնում են նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառման, զորակոչի եւ զինծառայության ընթացակարգերը, զորակոչի ընթացքում զորակոչիկների և զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանում են մասնակիցների հարցերին:

 

Ինչպես նախորդ տարի, փետրվարին անցկացված դասընթացներին ևս ներկայացվեց ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկը, որը հասանելի է Կազմակերպության կայքէջում: Իրավական ակտերի փոփոխություններով պայմանավորված՝ գրքույկն անընդհատ թարմացվում է:

 

 

Վանաձորում կայացած դասընթացին ներկա էին շուրջ 30 մասնակիցներ Վանաձորից ու Լոռու մարզի Ալավերդի, Սպիտակ, Լեռնապատ, Մեծ Պարնի, Բլագոդարնոյե համայնքներից։

 

Արմավիրի մարզում դասընթացին մասնակցեց ավելի քան 50 հոգի՝ Արմավիրի մարզի Արմավիր, Արգավանդ, Մարգարա, Արազափ, Արաքս, Նալբանդյան, Ակնալիճ, Վարդանաշեն համայնքներից:

 

 

«Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնել է նաև տեղեկատվական արշավ, որը ինտերակտիվ ձևով և տեսահոլովակների միջոցով ներկայացնում է զինվորական հաշվառման, զորակոչին, բժշկական զննությանը և զինծառայությանն առնչվող այլ ընթացակարգեր:

 

Տեղեկատվական մուլտիմեդիա արշավը հասանելի է՝ ԱՅՍՏԵՂ

 

 

Դիտումներ՝ 1955

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????