Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ. Մարդու իրավունքների լուսաբանումը փակ հաստատություններում

February 20, 2019

Գրադարան

Նոր ժողովրդավարական հասարակություններում լրագրողներն ունեն հսկայական դեր մարդու իրավունքների զարգացման գործում: Իսկ լրագրողների կողմից հասարակությանը տրված տեղեկատվությունը մտքի «կերակուր» է: Լրագրողներս էլ այդ մտքի կերակուրը հանրության համար պատրաստողներն ենք:

Բնականաբար, մեր պատրաստած ու հանրությանը մատուցած մտքի սնունդը պետք է բաղկացած լինի առողջ բաղադրիչներից, այսինքն՝ հնարավորինս պետք է բացառենք լրագրողական «fast food»-ը: Արագ, ոտքի վրա, ականջի ծայրով լսած տեղեկությունը դեռևս լրագրություն չէ: Այն կարիք ունի ստուգման, վերլուծման: Եվ պետք չէ մոռանալ, որ հանրության ականջն ու, հետևաբար, միտքը ունեն տեղեկության վերլուծման սեփական ներքին զտիչներ՝ ֆիլտրեր, որոնցով զտում են` տարբերակելով կեղծիքը, անճշտությունը իրական փաստից: 

Փակ պետական հաստատությունների`հատուկ ռեժիմային պայմաններում հայտնված մարդիկ հասարակության խոցելի խմբերից են: Գաղտնիք չէ՝ եթե պետական կառույցը փակ է, այսինքն՝ ունի հատուկ ռեժիմ, ապա շատ կարևոր փաստեր, իրողություններ դուրս են մնում հանրային վերահսկողության աչքից: Իսկ այդ վերահսկողության գործառույթը շատ հաճախ ապահովում են լրագրողները: 

Այդ պայմաններում, բնականաբար, մարդու իրավունքների խախտման դեպքերը կարող են առավել զգալի լինել, քան բաց հասարակություններում: Հետևաբար, կարևոր է, որ լրագրողները գրագետ լուսաբանումների միջոցով հանրության՝ տեղեկացված լինելու իրավունքը ապահովեն նաև այնպիսի փակ հասարակություններում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպիսիք են՝ ձերբակալվածներին պահելու վայրերը, քրեակատարողական հիմնարկները, հոգեբուժական հաստատությունները: 

Բնականաբար, պետական փակ կառույցներում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկատվությունը նույն պետական կառույցներում ձգտում են թաքցնել, «պահել հազար կողպեքի տակ», որպեսզի հասարակությունը չունենա բավարար իրազեկվածություն: Իսկ եթե հանրությունը լրագրողների միջոցով իրազեկված չլինի, չստանա օբյեկտիվ տեղեկություն, չի կարող ձևավորել համարժեք հանրային կարծիք: 

Արդյունքում, կշարունակեն իշխող լինել հանրային կարծրատիպերը, իսկ փակ պատերի ներսում կշարունակվեն մարդկանց իրավունքների խախտումները: Հարկ է նշել` տարբեր պետությունների փորձը ցույց է տալիս, որ փակ համակարգերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման համար էական նշանակություն են ունեցել հենց լրագրողները՝ իրենց հետաքննական նյութերի միջոցով: 

Հետևաբար, այս ուղեցույցը նպատակ ունի ՝

 
  • Լրագրողներին համապարփակ ներկայացնել փակ հաստատությունները;
  • Ներկայացնել փակ հաստատություններում մարդու իրավունքների հիմնական խնդիրները;
  • Ներկայացնել ոլորտի իրավական միջազգային ու ներպետական կարգավորումները;
  • Ներկայացնել լրագրողական էթիկայի հետ կապված հարցեր;
  • Ներկայացնել փակ պետական կառույցների լուսաբանման առանձնահատկությունները;
  • Տալ փակ հիմնարկներ մուտք գործելու և տեղում լուսաբանումներ անելու համար անհրաժեշտ տեղեկատվություն;
  • Նպաստել, որպեսզի լրագրողների հրապարակումները լինեն առավել ստուգված, գրագետ, ազդեցիկ ու անխոցելի;
  • Ապահովագրել հրապարակումները դիլետանտիզմից։
 
Ուղեցույցը ներառում է 5 հիմնական գլուխ, որոնք վերաբերում են փակ հաստատությունների սահմանմանը, թվարկմանը, նկարագրմանը, խնդրի միջազգային ու ներպետական իրավական կարգավորումներին, էթիկական սկզբունքներին, փակ հաստատություններում մարդու իրավունքների առավել հաճախ հանդիպող խնդիրներին, այդ համակարգում գտնվող խոցելի խմբերի հարցերը լուսաբանելու առանձնահատկություններին, որոնց առնչվում են կամ կարող են առնչվել լրագրողները, և դրանց դիմագրավելուն, հաղթահարելուն ուղղված մեթոդներին: 

Ուղեցույցն ունի նաև հավելվածներ, որտեղ տեղադրված են էթիկական կանոնագրեր, փակ հաստատություններ մտնելու թույլտվություն ու համաձայնություն ձեռք բերելու ձևաթղթեր: Ուղեցույցը եզրափակվում է օգտակար հղումներով:

 
Մենք՝ լրագրողներս, կարող ենք մատուցած սխալ տեղեկությունների, կանխակալ, ոչ օբյեկտիվ, մակերեսային ու ոչ հիմնավոր լուսաբանման պատճառով խախտել մարդու հիմնարար իրավունքները: Հայաստանյան ԶԼՄ-ների կողմից առավել հաճախ խախտվող իրավունքներից է անմեղության կանխավարկածը: Ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել ազատազրկված անձանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, ի վերջո, դառնալ ընդհուպ մինչև նախաքննական ու դատական սխալի գործոն:

Մենք՝ լրագրողներս, պիտի գիտակցենք, թե ինչ կարևոր աշխատանք ենք կատարում փակ դռների հետևում գտնվող մարդկանց ձայնը լսելի դարձնելու, նրանց խախտված իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ: Մեր գրագետ լուսաբանումները, հետևողական աշխատանքը կարծրատիպերի, անգամ՝ իրավիճակի փոփոխության հիմք կարող են դառնալ՝ վերականգնված իրավունքի տեսքով:

Ուստի, մարդու իրավունքների վերականգնումը, հարգումը ուղղակիորեն կախված են նաև չորրորդ իշխանության ներկայացուցիչների ազնիվ, խիզախ և գրագետ աշխատանքից:

Այս ուղեցույցը մշակվել է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի շրջանակներում Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսավորմամբ։

 
Զեկույցի հեղինակներն են հետաքննական լրագրությունում մասնագիտացած լրագրող, իրավաբան Զարուհի Մեջլումյանը և իրավապաշտպան, լրագրող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
 
Զեկույցն ամբողջությամբ հըասանելի է այստեղ
 
Դիտումներ՝ 1873

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????