Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ-ը աջակցում է Ուկրաինայի ներկայացուցիչ Օ․ Մատվիյչուկի թեկնածությանը՝ ՄԱԿ -ի խոշտանգումների դեմ կոմիտեում

2021 թվականի հոկտեմբերի 11 -ին ՄԱԿ -ի անդամ երկրները Խոշտանգումների դեմ կոմիտեի հինգ նոր անդամ են ընտրելու: Այս տարի Ուկրաինան  որպես կոմիտեի անդամության թեկնածու է առաջադրել մեր գործընկեր Օլեքսանդրա Մատվիյչուկին, որը միջազգայնորեն ճանաչված իրավապաշտպան է, այդ ոլորտում մրցանակների դափնեկիր, միջազգային կառույցների հետ համագործակցության մեծ փորձով։ Ընտրվելու դեպքում նա հանձնառել է նաև հատուկ ուշադրություն դարձնել սեռական և գենդերային բռնության խնդիրներին (ներառյալ զինված հակամարտությունների ժամանակ), ինչը արդիական խնդիր է ամբողջ աշխարհում:

 

Հաշվի առնելով այս հանգամանքները և մեր երկարամյա համագործակցությունը Օ․ Մատվիյչուկի հետ՝ ՀՔԱՎ-ը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ աջակցելու Օ․ Մատվիյչուկի թեկնածությանը և քվեարկելու նրա օգտին։ ՀՔԱՎ-ը վստահություն է հայտնում, որ Կոմիտեի աշխատանքները Օ․ Մատվիյչուկի մասնակցությամբ ավելի արդյունավետ կլինեն։

 

Մենք նաև Թվիթերում ենք մեր աջակցությունը հայտնել մեր գործընկերոջը։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ