Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղհասարակությունը Ադրբեջանում հայատյաց քաղաքականության վերաբերյալ զեկույց է ներկայացրել միջազգային կառույցներ

November 23, 2022

Հրապարակումներ | Նորություններ

Նոյեմբերի 16-ին՝ Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության հարցերով հատուկ զեկուցողին, ինչպես նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովին՝ Ադրբեջանի մոնիթորինգային զեկույցի պատրաստման շրջանակներում:

 

Զեկույցները հեղինակել են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

 

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության երկարամյա քաղաքականության վրա, այդ թվում՝ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գեներացվող ատելության քարոզն ու կոչերը, ատելության հիմքով հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված հանցագործությունները ինչպես զինված ընդհարման համատեքստում, այնպես էլ խաղաղ պայմաններում և անպատժելիության և հերոսացման մթնոլորտը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և ինքնության խեղաթյուրումը և այլն։

 

Հայաստանյան քաղաքացիական միջազգային կառույցներին կոչ է արել իրենց մանդատների շրջանակում պահանջել Արդբեջանի իշխանություններից.

 

  • Վերջ դնել հայերի դեմ ռասայական ատելություն հրահրող խոսույթին, այդ թվում՝ հանրային բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Դատապարտել և հետաքննել քաղաքական և հանրային գործիչների հայատյաց հայտարարությունները, պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին:

  • Վերջ դնել հայերի դեմ ատելության հիմքով հանցագործությունների անպատժելիության քաղաքականությանը: Արդյունավետ և իրական քննություն իրականացնել հայերի դեմ կատարված հանցագործությունների առնչութամբ, ներառյալ՝ սպանությունները, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված անձանց խոշտանգումները և մահապատիժները և այլ հանցագործություններ, քրեական պատասխանատվության ենթարկել և պատժել մեղավորներին:

  • Անհապաղ և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկել հայերի նկատմամբ խտրականության և ատելության պետական քաղաքականությունը վերացնելու և հանդուրժողականությունը խթանելու և հայերի նկատմամբ առկա կարծրատիպերի և նախապաշարմունքների դեմ պայքարելու համար:

  • Ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ հարգանքը և արդյունավետ պաշտպանությունը:

Դիտումներ՝ 38

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????