ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն և Իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլորը հրապարակում են արել ընտրությունների դիտորդներին՝ որպես քաղհասարակության դերակատարաներ և իրավապաշտպաններ դիտարկելու մասին։
Նրանք անդրադարձել են ընտրությունների դիտորդների մարտահրավերներին և կոչ արել անդամ պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ստեղծելու պայմաններ, որոնք թույլ կտան տեղական և միջազգային ընտրությունների դիտորդներին արդյունավետ աշխատել, և պաշտպանել նրանց բռնությունից, սպառնալիքներից, հաշվեհարդարից, բացասական խտրականությունից, ճնշումներից կամ ցանկացած կամայական գործողությունից՝ ի պատասխան նրանց իրավունքների և ազատությունների իրավաչափ իրականացման։
Հրապարակումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև ՀՔԱՎ-ի թարգմանությամբ։
Բնօրինակը՝ ԱՅՍՏԵՂ
Ժնև (27 հոկտեմբերի 2022) – Այսօր լրանում է Ընտրությունների միջազգային դիտարկման սկզբունքների հռչակագրի 17-րդ տարելիցը, և դրանից բացի, 2022թ․-ին լրանում է նաև 2012թ․ ապրիլի 3-ին ընդունված Ընտրությունների ոչ կուսակցական դիտորդական առաքելության և մոնիթորինգի գլոբալ սկզբունքների հռչակագրի 10-րդ տարելիցը։ Ցանկանում ենք ընդգծել, որ ընտրությունների դիտորդները մարդու իրավունքների պաշտպաններ և քաղհասարակության դերակատարներ են։ Հետևաբար, պետությունները պետք է ապահովեն բոլոր, այդ թվում՝ արտերկրից դիտորդների՝ ընտրությունների անկախ և անաչառ դիտորդությունը։
Ժողովրդավարական ընտրությունների անցկացման պայմանները գնալով ավելի են բարդանում ողջ աշխարհում։ Ապատեղեկատվական արշավները, կոպիտ հռետորաբանությունն ու նույնիսկ բռնությունը թիրախավորել են ընտրական պրոցեսներին մասնակցող շահագրգիռ կողմերի լայն շրջանակը՝ թեկնածուներից ու քաղաքական կուսակցություններից մինչև ընտրությունների կազմակերպչական մասի պատասխանատուներին և ընտրությունների դիտորդներին։
Թե տեղական և թե միջազգային ընտրությունների դիտորդները հաղորդում են իրենց դեմ հարձակումների ուժգնության և մասշտաբի զգալի աճի մասին՝ սկսած ոտնձգություններից, կեղծ մեղադրանքներից, զրպարտությունից ու սպառնալիքներից, մինչև նրանց ազատ տեղաշարժի իրավունքի խախտում, ձերբակալություն, արտաքսում և ֆիզիկական բռնություն։ Ոմանց նույնիսկ սպանել են աշխատանքի ընթացքում։ Մի շարք դեպքերում ոտնձգությունները, հարձակումներն ու սպանություններն իրականացվել են պետության անվտանգության ծառայություների անդամների կողմից։
Ընտրությունների դիտորդներին իրենց գործունեությունից հետ պահելու կամ նրանց դեմ հաշվեհարդար տեսնելու նպատակ հետապնդող այս հարձակումները ստեղծում են անորոշության և վտանգի մթնոլորտ, ինչը խաթարում է դիտորդների լեգիտիմ աշխատանքն ու բացահայտումները, ազդում է նրանց աշխատանքի կատարման ունակությունների վրա և սպառնում է նրանց ֆիզիկական անվտանգությանը։
Ընտրությունների դիտորդների աշխատանքը, ովքեր կարող են համարվել մարդու իրավունքների պաշտպաններ որոշակի հանգամանքներում և խախտումների դեպքում, առնչվում է քաղաքացիական և քաղաքական իրավունքներին, այդ թվում՝ ընտրելու և ընտրություններին առաջադրվելու իրավունքին, քաղաքական պատկանելության իրավունքին և միավորումների ազատությանը, տեղեկություն ստանալու իրավունքին, լրատվամիջոցների ազատությանն ու կարծիքի արտահայտման ազատությանը, խաղաղ հավաքների ազատությանը, տեղաշարժվելու ազատությանը, անձանց անվտանգությանը, օրենքի հավասար պաշտպանությանը ապագա ընտրողների և ընտրվել ցանկացողների համար, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիությանը՝ ընտրական կամ առնչվող իրավունքների խախտման դեպքում։
Հետևաբար, օգտվելով այս հնարավորությունից, հիշեցնում ենք անդամ պետություններին միջազգային իրավունքի շրջանակում նրանց՝ մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները խթանելու և պաշտպանելու, իրենց իրավասության տակ գտնվող անձանց՝ այդ իրավունքներին և ազատություններին հասանելիություն ունենալն ու դրանց գործնական իրականացումն ապահովելու, քաղաքացիական հասարակության գործունեության տարածքն ապահովելու և պաշտպանելու, ինչպես նաև ընտրական գործընթացների համատեքստում մարդու իրավունքների պաշտպաններ և քաղհասարակության դերակատարներ հանդիսացող՝ պետական և միջազգային ընտրությունների դիտորդների՝ այս պաշտպանության իրավունքի ճանաչման պարտավորության մասին։
Կոչ ենք անում անդամ պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ստեղծելու պայմաններ, որոնք թույլ կտան տեղական և միջազգային ընտրությունների դիտորդներին արդյունավետ աշխատել, և պաշտպանել նրանց բռնությունից, սպառնալիքներից, հաշվեհարդարից, բացասական խտրականությունից, ճնշումներից կամ ցանկացած կամայական գործողությունից՝ ի պատասխան նրանց իրավունքների և ազատությունների իրավաչափ իրականացման։[1]
Մենք կշարունակենք հավաքագրել և զեկուցել, թե ինչպիսի մարտահրավերների են առնչվում տեղական և միջազգային ընտրությունների դիտորդները իրենց աշխատանքի ընթացքում։
Փորձագետներ․ Խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլե; Իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլոր
GENEVA (27 October 2022) – Today marks the 17th anniversary of the first commemoration of the Declaration of Principles for International Election Observation and 2022 also marks the 10th anniversary of the 3 April 2012 commemoration of the Declaration of Global Principles for Non-partisan Election Observation and Monitoring. We wish to stress that election observers are human rights defenders and civil society actors. States should therefore enable independent and impartial election observation by all monitors, including from abroad.
Across the globe, the conditions in which democratic elections are held have become increasingly difficult. Disinformation campaigns, harsh rhetoric and even violence have targeted the broad spectrum of stakeholders who participate in electoral processes, from candidates and political parties to election officials and election observers.
Both national and international election observers have reported a significant escalation in the severity and scale of attacks against them, ranging from harassment, false accusations, defamation and threats; to infringement on their right to free movement, detention, expulsion and physical violence. Some have even been killed while carrying out their work. In a number of cases, the harassment, assaults and killings have been perpetrated by members of the state’s security services.
These attacks, which may seek to deter or retaliate against election observers, create an environment of uncertainty and insecurity which undermines the legitimate work and findings of observers, impacts their ability to do their work and threatens their physical safety.
The work of election observers, who can be considered as human rights defenders under specific circumstances and if they are facing violations, focuses on civil and political rights, including the rights to vote and to stand for election, the rights to political affiliation and freedom of association, the right to access information, to freedom of the media and of expression, to peaceful assembly, movement, security of persons, and equal protection of the law for prospective voters and those seeking to be elected, as well as access to effective remedies when electoral related rights are violated. We therefore take this opportunity to remind member states of their responsibility, within the framework of international law, to promote and protect all human rights and fundamental freedoms, to ensure that all persons under their jurisdiction are able to access and enjoy those rights and freedoms in practice, to enable and protect civic space, and to recognize that in the context of electoral processes, national and international election observers, who are human rights defenders and civil society actors, are entitled to this protection.
Member States are urged to take all necessary steps to establish conditions that allow national and international election observers to effectively do their work, and to protect them from any violence, threats, retaliation, adverse discrimination, pressure or any other arbitrary action as a consequence of their legitimate exercise of their rights and freedoms.[1]
We will continue to work on collecting information and reporting on the challenges faced by national and international election observers in carrying out their work.
ENDS
The experts: Clément Nyaletossi Voule, Special Rapporteur on the rights to freedom of peaceful assembly and of association; Mary Lawlor, Special Rapporteur on the situation of human rights defenders;
[:]