Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Աշխատանքի հնարավորություն։ ՀՔԱՎ-ը ներգրավում է դատարաններում մշտադիտարկողների

June 29, 2023

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

🔎Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում պլանավորում է իրականացնել արդար դատաքննության իրավունքի մշտադիտարկում Վերաքննիչ քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։

 

✅ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և կցել հայերեն ինքնակենսագրական մինչև 2023թ․ հուլիսի 20-ը։

✅ Հետագա փուլերի մասին կտեղեկացնենք ընտրված թեկնածուներին։  

✅ Ընտրված թեկնածուները կմասնակցեն վերապատրաստման դասընթացների։  

 

Մշատադտարկողները կընտրվեն Երևանից կամ մերձակա բնակավայրերից։ Դասընթացին կմասնակցի 60 թեկնածու, որոնցից որպես մշտադիտարկող կընտրվեն 40-ը։

 

💡 Մշտադիտարկումը կմեկնարկի 2023թ․ սեպտեմբերից։

💡Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ ԱՅՍՏԵՂ:

 


Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀՔԱՎ ծրագրերի ղեկավար Օֆելյա Զալյանի հետ

☎️ 077 60 43 00


————————————————————————————————————————————————————————————

 

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել համակարգի հաշվետվողականությունը, թափանցիկությունը՝ հանրային վերահսկողության միջոցով:  


Նպաստելով դատաիրավական ոլորտի բարեփոխումների պատշաճ իրականացմանը՝ ծրագիրը կխթանի կառավարման հաշվետվողականության մշակույթի զարգացմանը, որը ուղղված է ավելի կայացած ժողովրդավարություն ունենալուն:

 

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:





Դիտումներ՝ 392

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????