0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակում իրավաբանի թափուր հաստիք կա. վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 15

November 26, 2021

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

 

Հաստիքի անվանումը՝

Իրավաբան (Իրավական վերլուծություններ՝ աշխատանքային իրավունքների ոլորտում)

 

Հիմնական պարտականությունները՝

 

  1. Իրավախորհրդատվության ընթացքում բացահայտված խնդիրների վերաբերյալ վերլուծությունների կատարում և առաջարկությունների ներկայացում 

  2. Աշխատանքային օրենսդրության կատարելագործման և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների մշակում։

  3. Աշխատանքային իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման նյութերի և ուսումնասիրությունների պատրաստում

  4. Կազմակերպության կողմից քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասնակցություն

  5. Ծրագրային հաշվետվությունների ներկայացում (ըստ պահանջի)

  6. Տվյալ պաշտոնի հետ կապված այլ պարտականություններ:

 

Ներկայացվող պահանջներ՝



☑️Բարձրագույն իրավաբանական կրթություն

☑️Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում (աշխատանքային իրավունքների բնագավառում փորձառությունը կդիտվի որպես առավելություն)

☑️Վերլուծական հմտություններ

☑️Համակարգչային հմտություններ

☑️Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

☑️Մարդու իրավունքների մասին գիտելիքներ և արժևորում

☑️Պատրաստակամություն՝ պաշտպանելու քաղաքացիների աշխատանքային իրավունքները, 

☑️Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն

☑️Պատրաստակամություն՝ մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների

☑️Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

  

📍Աշխատավայր՝ ք. Երևան,  Արգիշտի 7/4 կամ ք․Վանաձոր Տիգրան Մեծ 59

⏰Աշխատաժամեր՝ 9:30-18:30

 

📩Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ «Իրավախորհրդատու - Աշխատանքային իրավունքներ», մինչև 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ը:

 

☑️Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

«Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում`աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով:

 

Դիտումներ՝ 1533

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????