Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վագիֆ Խաչատրյանը անգամ այդ ծանր իրավիճակում դրսևորել է առանձնահատուկ կամք․ Ալիևը անպատիժ չի մնալու․ Սաքունց

November 9, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Ինչպես հայտնի է՝ Բաքվի զինվորական դատարանը երեկ 15 տարվա ազատազրկման է դատապարտել ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, որից 5 տարին Խաչատրյանը կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հիմնարկում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Araratnews.am-ի հետ զրույցում Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը և դատավարությունը որակեց ակնհայտ ապօրինի․ «Ի սկզբանե Վագիֆ Խաչատրյանին անհիմն առևանգմամբ կալանավորեցին ԿԽՄԿ ուղեկցության ժամանակ։ Ռազմական դատարանում դատավարություն ընթացավ, բայց Վագիֆ Խաչատրյանը զինվորական չի։ Լիովին ապօրինի գործընթաց էր և այլ բան պետք էլ չէր ակնկալել Ադրբեջանի կողմից, որը էթնիկ հիմքով ատելության քաղաքականություն է իրականացնում»։

 

Սաքունցը շեշտում է՝ անգամ այդ ծանր իրավիճակում Վագիֆ Խաչատրյանը հրապարակավ իր դիրքորոշումը արտահայտեց՝ չընդունելով մեղքը․ «Դրա համար իրապես առանձնահատուկ կամք է պետք, որ նույնիսկ այդ պայմաններում կարողանա տեղի չտալ ենթադրյալ ճնշումներին։

 

Հարցին, թե Հայատանը միջազգային իրավական ինչ լծակներ կարող է օգտագործել հետագայում Խաչատրյանին ՀՀ տեղափոխելու համար, զրուցակիցը պատասխանեց․ «Առաջին հերթին արդեն իսկ ներկայացված են ՄԻԵԴ դիմումներ՝ Խաչատրյանին ապօրինի ազատազրկելու հիմքով և նաև վերադարձի հիմքով պահանջը, բայց հաշվի առնելով, թե ինչ ռեժիմի հետ գործ ունենք՝ պետք է շարունակել ճնշումները՝ նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որպես դիմումների լրացում, որ այդ էթնիկ հիմքով ատելության դրսևորումներից են հանդիսանում նաև դեպքերը, որ ապօրինի անազատության մեջ են պահվում և առանց որևէ հիմքի քրեական գործեր են հարուցվում»։

 

Մեր մտավախությանը, որ ԼՂ նախկին ղեկավարությանը նույնպես կարող է սպառնալ երկար տարիների ազատազրկում, իրավապաշտպանը արձագանքեց․ «Ես ապօրինի ազատազրկումներ ասելով նկատի ունեի նաև իրենց։ Այդ ձերբակալությունները որևէ կերպ չի տեղավորվում այն նախնական հանձնառության հետ, որ իբր թե Ադրբեջանը հակված է Հայաստանի հետ խաղաղություն կնքելու։ Եվ այդ առումով ՀՀ իշխանությունները պետք է պատժամիջոցների կիրառման հարցը բարձրացնեն Ադրբեջանի ռեժիմի դեմ։ Իլհամ Ալիևը այնքան անպաժելի է իրենց զգում, չնայած ակնհայտ է, որ ունի շատ լուրջ հովանավորներ՝ հանձինս Էրդողանի և Պուտինի, որոնք նույնպես իրենց ապատժելի են զգում և այս պահին ինքը կարող է գնալ նման քայլի, բայց դա չի նշանակում ինքը շարունակաբար մնալու է անպատիժ, որովհետև ոչ  մի բռնապետ չի մնացել անպատիժ՝ չկա այդպիսի դեպք պատմության մեջ։ Ավելին՝ նման գործողություններով ինքը հիմքեր է տալիս իր նկատմամբ միջոցների կիրառման հնարավորությունների էֆեկտիվությունը բարձրացնել, որովհետև իր կատարած քայլերը կարելի է շատ լուրջ օգտագործել հենց իր ռեժիմի դեմ»:



Գեղամ Ադյան

Դիտումներ՝ 192

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????