Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Վերջին քաղաքական իրադարձություններով պայմանավորված»՝ Ոստիկանությունը հրաժարվեց ցուցարարի դեմ ներկայացրած հայցից

February 5, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հավաքների և միավորման ազատության իրավունք | Նորություններ | Վահրամ Պետրոսյան

Այսօր՝ 2019թ. փետրվարի 5-ին, ՀՀ վարչական դատարանում ցուցարար Վահրամ Պետրոսյանի դեմ Ոստիկանության հայցի քննության շրջանակում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ «վերջին քաղաքական իրադարձություններով պայմանավորված»՝ ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ հրաժարվում է ցուցարարի դեմ ներկայացրած հայցից:

 

Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջել էր պատասխանատվության ենթարկել 2015 թ. սեպտեմբերի 1-ին Երևանի Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանին ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:

 

2016 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Վարչական դատարանը, դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ, բավարարել էր ոստիկանության հայցն ու ցուցարարին տուգանել 50.000 ՀՀ դրամով:

 

Վերաքննիչ դատարանում որոշումը բողոքարկելուց հետո 2017թ. նոյեմբերի 2-ին որոշում էր կայացվել գործը նոր քննության ուղարկելու մասին:

 

Այսօր դատարանը հայցվոր կողմի միջնորդության հիման վրա կարճեց գործի վարույթը:

 

 

Դիտումներ՝ 1419

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????