Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Վարդինե Գրիգորյանը Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի խորհրդի նախագահ է ընտրվել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը  2021 թ․ փետրվարի 9-ին ընտրվել է Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի խորհրդի նախագահ։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Կոալիցիայի հիմնադիր անդամներից է։ 

 

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան միավորել է այն կազմակերպություններին և անհատներին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը, հավասարության և անձի արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի տարածմանը։

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր