Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը գնահատում ենք որպես հետքայլ պատշաճ և արդյունավետ վարչարարություն իրականացնելու սկզբունքներից

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է կարծիք՝ հանրային քննարկման դրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծի ընդունումը գնահատում ենք որպես հետքայլ պատշաճ և արդյունավետ վարչարարություն իրականացնելու սկզբունքներից։ 

 

Կարծիքում ընդգծվում է ՀՀ ժողովրդավարական պետության իրավական համակարգին ներդաշնակ, միջազգային լավագույն փորձն արտացոլող Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը։

 

Նախագիծը չի արտացոլում մասնավոր և հանրային շահերի ողջամիտ հավասարակշումը, բավարար հիմնավորված և պատճառաբանված չեն նախատեսվող կարգավորումները, որոնք որոշ դեպքերում հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքներին։

 

Հակիրճ, թե ինչի մասին է նախագիծը։ 

 

Նախագծով, ի թիվս այլնի, առաջարկվում է փոփոխել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  37-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված վարչական տույժ նշանակելու երկամսյա ժամկետը՝ սահմանելով վեցամսյա ժամկետ։ Նախատեսվում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չի լինելու։ Առաջարկվում է Օրենսգրքի 219.1-ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վարչական մարմնի կողմից իրականացնել գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական մարմինը գալիս է եզրահանգման, որ գործն անհրաժեշտ է քննել բանավոր ընթացակարգով։ 

 

Վերոնշյալ կարգավորումները հակասում են արդյունավետ վարչարարության սկզբունքներին, անձի՝ իր իրավունքներին վերաբերվող գործին մասնակցելու և լսված լինելու իրավունքին։

 

Անհրրաժեշտ է․ 

  1. Նախագիծը հանել շրջանառությունից,

  2. Ձեռնամուխ լինել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի ընդունմանը։

 

Կարծիքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր