Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ոչ նյութական վնասի հատուցման դեպքերով արձանագրված խնդիրները․ ուսումնասիրություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ոչ նյութական վնասի փոխհատուցման դեպքերով արձանագրված խնդիրները՝ Կազմակերպության վարած գործերի օրինակներով։

 

ՀՀ-ում ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի բացակայության պատճառով տարիներ շարունակ անձը զրկված է եղել իրավունքների և ազատությունների խախտման դեպքերում ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքից։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որպես ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր Կազմակերպություն դիմաց քաղաքացիների մարդու իրավունքների և ազատությունների խախտումների դեպքերով ոչ նյութական վնասի հատուցման պահանջով Հայաստանի Հանրապետության դեմ հայցեր է ներկայացնում դատարաններ` նպատակ ունենալով նպաստել նշված նորմերի կիրառման ձևավորմանը։

 

Ուսումնասիրությունը ներկայացնում է արձանագրված հետևյալ խնդիրները՝ դրանք քննարկելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համատեքստում, ինչպես նաև վեր հանելով ՀՀ օրենսդրության տարբեր դրույթների հակասությունները՝ այս խնդիրների առնչությամբ։

 

  1. իրավունքի խախտման առկայության փաստի ապացուցման բեռի ոչ իրավաչափ բաշխումը,
  2. վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար մեկ տարի վաղեմության ժամկետի ոչ իրավաչափ լինելը
  3. իրավունքը խախտված անձի կրած «Էական վնասի» հասկացողության բացակայությունը:

 

Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր