Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ-ը Վանաձորի պետական համալսարանի աշխատանքի տոնավաճառում

ՀՔԱՎ գրասենյակը կազմակերպության թափուր հաստիքները և գործունեության ոլորտները  ներկայացրեց Վանաձորի պետական համալսարանի ուսանողներին։ ՎՊՀ-ի կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառը հնարավորություն էր ամրապնդելու գործատու-ուսանող կապը։ 

 

Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին՝ համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի կազմակերպել այս միջոցառումը և յուրանքանչյուր տարի ավելացնել գործատուների թիվը՝ ի նպաստ ուսանողների, շրջանավարտների և առհասարակ՝ աշխատանք փնտրողների, քանի որ միջոցառումը վաղուց դադարել է լինել ներբուհական և տարեցտարի մասսայականություն է ձեռք բերում: 

 

         

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր