Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Փնտրում ենք մշտադիտարկողներ. դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 6

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2020 թ․ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՀՀ բոլոր համայնքներում իրականացնում է տեղական ժողովրդավարության մշտադիտարկում: Մշտադիտարկումը իրականացվելու է ինքնագնահատման, գնահատման և փաստաթղթային ուսումնասիրության միջոցով: 

 

Համայնքների հետ հաղորդակցությունը ապահովելու և բաց աղբյուրներում հասանելի տեղեկատվությունը ուսումնասիրելու համար անհրաժեշտ են մշտադիտարկողներ, որոնք.

 

✅Կհավաքագրեն համապատասխան համայնքապետարանների կոնտակտային տվյալները

✅Կիրականանցեն տեղեկատվության հարցումները

✅Կուսումնասիրեն համայնքապետարանների կայքէջերը

✅Կամփոփեն և կազմակերպությանը կփոխանցեն ստացված տեղեկատվությունը

 

Աշխատանքը ամբողջությամբ հեռակա է, փոխհատուցվում է, սակայն պահանջում է նաև հետաքրքրվածություն, նվիրում և համբերատարություն:

 

Համագործակցության համար,խնդրում ենք, hr@hcav.am էլփոստին ուղարկել ձեր փորձառության, մոտիվացիայի և ՏԻՄ համակարգի բարեփոխումների վերաբերյալ գիտելիքների մասին նամակ (առնվազն 5 տող) և ինքնակենսագրականը (CV)՝ թեմայի դաշտում նշելով «LDM մշտադիտարկող»։

 

Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 6-ը, հայտերը կուսումնասիրվեն մինչև սեպտեմբերի 9-ը: Վերջնական ընտրությունը կկատարվի մինչև սեպտեմբերի 11-ը:

 

Ծրագրի ֆինանսական աջակցությունը՝ Հայաստանում Չեխիայի դեսպանատան կողմից:

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր