Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀՀ-ՈՒՄ․ ԶԵԿՈՒՅՑ

April 30, 2025

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

2024 թ. մարտի 1-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Միավորված Ազգերի Կազմակերպության ֆինանսական աջակցությամբ նախաձեռնեց «Դեղին կակաչներ II» ծրագիրը, որի շրջանակներում անհայտ կորած անձանց ընտանիքներին տրամադրվեց իրավական եւ հոգեբանական աջակցություն։

 

Նշենք, որ դեռեւս 2004 թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի տեղական գրասենյակների հետ սերտ համագործակցությամբ իրականացրեց  «Դեղին Կակաչներ» ծրագիրը, որի նպատակն էր Հարավային Կովկասի երկրների անհայտ կորած անձանց իրավունքների ներդաշնակեցումը ազգային եւ միջազգային երկխոսության միջոցով, համապատասխան օրենքների ընդունումը, նախկին ռազմագերիների եւ պատանդների խնդիրների վերաբերյալ մարդասիրական ընկալման ձեւավորումը, անհայտ կորած անձանց հարազատներին կառավարությունների կողմից առավել լայն աջակցության ցուցաբերումը, անհայտ կորած անձանց խնդիրների շուրջ Հարավային Կովկասի կառավարությունների համագործակցության խթանումը, անձանց անհետացումների հանգամանքների վերաբերյալ առավել մեծ ծավալի տեղեկությունների ապահովումը։ Ծրագրի շրջանակներում Կազմակերպությունն իրականացրեց հանրային իրազեկվածության բարձրացում անհայտ կորած անձանց իրավունքների վերաբերյալ, անհայտ կորած անձանց հարազատներին տրամադրեց իրավաբանական աջակցություն, նախաձեռնեց ազգային օրենսդրական մեխանիզմների ստեղծման աշխատանքներ, որը կապահովեր հարազատների իրավունքը՝ տեղեկություններ ստանալու անհայտ կորածների ճակատագրի եւ գտնվելու վայրի մասին։

 

Պետության կողմից մարդու իրավունքների հանդեպ վերցրած հանձնառությունների կատարման կարևոր ցուցանիշներից է՝ ինչպես է պետությունը վերաբերում անհայտ կորածների և նրանց հարազատնեի իրավունքներին։

 

2024 թվականին իրականացված «Դեղին կակաչներ II» ծրագրի շրջանակներում բացի անհայտ կորածների հարազատների հետ մշտական կապ պահելուց և առանձին հանդիպումներից, երկու անգամ՝ 2024 թ ապրիլին և հուլիսին Կազմակերպությունը հանդիպել է 2020 թ . 44-օրյա պատերազմի հետեւանքով անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ։ Հանդիպումների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հարազատները ներկայացրել են տարբեր պետական կառույցների  կողմից իրենց պարտավորությունների ոչ պատշաճ կատարմանն առնչվող բազմաթիվ և տարաբնույթ խնդիրներ ու մտահոգություններ։

 

«Դեղին կակաչներ II» զեկույցը ԱՅՍՏԵՂ։

Դիտումներ՝ 1

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????