Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Իր բնակարանի պատշգամբի պատը վերանորոգելու համար տույժի ենթարկված Երևանի բնակիչը դատարան է դիմել. այսօր կհրապարակվի վճիռը

Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։58-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի Երևանի քաղաքապետարանի դեմ Երևանի բնակիչ Գ. Սիմոնյանի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը:

Հիշեցնենք՝ Գ. Սիմոնյանին իր բնակարանի պատշգամբի պատը վերանորոգելու և ամրացման աշխատանքներ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա․ Մարտիրոսյանը 2017 թվականի հոկտեմբերի 11-ին վարչական տույժի է ենթարկել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով:

Քաղաքացին որոշումը բողոքարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին, սակայն վերջինս անփոփոխ է թողել Ա Մարտիրոսյանի որոշումը:

Որոշումը վերացնելու պահանջով Գ. Սիմոնյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել է ՀՀ Վարչական դատարան:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր