0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ՏԻՄ ընտրություններում իշխանությունը չգնաց վարչական ռեսուրսների համակարգված կիրառմանը, ինչը մենք տարիներ շարունակ տեսել ենք․ Արթուր Սաքունց

November 16, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Yerevanlur-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

 

Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում տեղական ինքանակառավարման մարմինների ընտրությունները։ Անվտանգության խնդիրների սրման ֆոնին այդ ընտրությունների արդունքներնի՞նչ են փաստում։

 

-Ես չեմ ուզում առանձնացնել Սյունիքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը, քանի որ նման կերպ նաև Գյումրիում է պարտվել։ Չնայած Ադրբեջանն անվտանգային հարցերը սրեց, բայց քաղաքացիները խուճապի չմատնվեցին։ Այն, որ անվտանգային խնդիրները մտահոգիչ են, դա միանշանակ է, բայց ՏԻՄ-ն այն կառույցը չէ, որի շրջանակներում անվտանգության խնդիրները կլուծվեն։ Բոլոր փորձերը՝ անվտանգության մարտահրավերներըմեկտեղելու ՏԻՄ ընտրություններում, սա միակուսակցական համակարգի մտածողության  տիպիկ դրսևորում է, որը պետք է հաղթահարվի։ Եվ ըստ էության, դա հաղթահարվում է հիմա։

 

Այս ընտրությունները ցույց տվեցին, որ բազմակուսակցականությունն աշխատում է։ Այստեղ մի շատ կարևոր փաստ պետք է արձանագրել, որ մինչ այժմ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները վկայում են մի կարևոր փաստի մասին, որ միակուսակցական համակարգը, երբ ազգային մակարդակով իշխանություն ձևավորած քաղաքական ուժը որպես օրինաչափություն նաև ՏԻՄ-երում էր հաղթանակ տանում, այդ երևույթնայլևս գոյություն չունի։ Եվ սա շա կարևոր է արձանագրել,որովհետև սա հնարավորություն է ժողովրդավարական զարգացումների համար, տեղական ինքնակառավարման համակարգի զարգացան, կայացման, ապակենտրոնացման համար։ Ըստ էության հակադիր դիրքորոշումներ ունեցող քաղաքական ուժերը պետք է այսպես թե այնպես համագործակցեն կառավարության հետ։ Եվ սա քաղաքակիրթ երկխոսության ինստիտուցիոնալ ձևերից մեկն է։ Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ մեկ ընտրությունով միանգամից իմ ասած միակուսակցական համակարգի դարաշրջանը կավարտվի, բայց սա նաև հնարավորություն է տեղերում քաղաքական կուսակցությունների զարգացան համար։ Այն շահագրգռվածությունը, որը ցուցաբերում են ամենատարբեր կուսակցությունները, դա ողջունելի է, օրինակ,  Մեղրիում «Հնարապեություն» կուսակցությունը կձևավորի ՏԻՄ-ը։ Սա նաև մի կարևոր խթան է, որ քաղաքական կուսակցությունները մեծ ուշադրություն դարձնեն հենց համայնքներում իրենց կառույցների զարգացման վրա։

 

Սա նաև հնարավորություն է, որպեսզի կառավարման փորձ կուտակվի։ Այսինքն՝ ոչ միայն օրենսդիր մարմնում, այլ նաև գործադիր մարմնում՝ ՏԻՄ մակարդակով։ Եվ քաղաքական ուժերը, ինչպես հեղափոխությունից հետո եղավ, որ հնարավորություն չունեին զարգանալու, այլևս զարգանալու հնարավորություն կունենա, որպեսզի մենք պատրաստված քաղաքական ուժեր ունենանք։ Ի վերջո, նաև անխուսափելի է քաղաքական ուժերի վերմիավորման գործընթացը,որոնվհետև դրանց թիվը բավական շատ է։ Եվ կոնկրետ կառավարման խնդիրների լուծումը կբերի նրան, որ նույն մոտեցումներ ունեցող կուսակցությունները կարող են միավորվել, ավելի խոշորանալ՝ իրենց ազդեցությունը և ծրագրերն իրականացնելու համար։ Ես սա շատ կարևոր գործընթաց եմ համարում ժողովրդավարության զարգացման տեսակետից։

 

Այսինքն՝ համայնքների խոշորացման արդյունքում համամասնական ընտրակարգի կիրառո՞ւմն է այս հնարավորութունները տալիս։

 

-Այո։ Այստեղ նաև վարքագծի փոփոխության փաստը պետք է արձանագրենք։ Ճիշտ է, եղան վարչական ռեսուրսի կիրառման փորձեր, օրինակ, նույն պաստառների փակցնելը ակնհայտ վարչական ռեսուրսի օգտագործման հետևանք է, բայց պաստառների ազդեցություններն այս իրավիճակում հանրային կարծիքի ձևավորման վրա բավական քիչ է կամ նվազագույն է։ Այնուամենայնիվ առաջնային պլան է մղված բովանդակային կողմը։ Իշխանությունը չգնաց վարչական ռեսուրսների համակարգված կիրառմանը, այն, ինչ մենք տարիներ շարունակ տեսել ենք։ Ոչինչ չէր խանգարում իրեն կիրառելու դա, չնայած, կրկնում եմ, փորձեր եղան։ Նույն Ստեփանավանում ՔՊ թեկնածուի նկարներն էին ողողված, նույնը հիմա Վանաձորում է, կամ ընտրությունների փուլում իշխանությունների կողմից սուբվենցիոնծրագրերի մասին ինտենսիվ հիշատակումներ եղան։ Բայց դրանք այն միջոցները չեն, որոնք կիրառվում էին տարիներ շարունակ՝ ընտրողների նկատմամբ ճնշումներ բանեցնելու, ազատ կամքը ճնշելու համար՝ բռնությունների ու կրիմինալի գործադրմամբ։ Այսինքն՝ ընտրությունների գործիքակազմը նույնպես փոխվել է։

 

Եվ շատ հետաքրքիր մի երևույթ է արձանագրվել։ Այն համայնքներում, որտեղ մեծամասնական ընտրակարգով էին ընտրությունները, տվյալներ ցույց են տալիս, որ անկուսակցականներն ավելի մեծ ձայներ են հավաքել, քան կուսակցությունները։ Սա ի՞նչ է ցույց տալիս, որ գուցեև ՏԻՄ-երի մակարդակով համամասնական ընտրակարգին զուգահեռ քաղաքացիական նախաձեռնություններով առաջադրումը որոշ ժամանակ անց հնարավորություն տրվի կիրառել։ Դա հնարավորություն կտա, որ ընտրողը ստիպված չլինի կուսակցությունների միջև ընտրություն կատարել, եթե ոչ մեկին հավանություն չի տալիս։ Գուցեև սա է նաև այն ազդող գործոնը, որ ՏԻՄ ընտրություններին պասիվ մասնակցություն է ցուցաբերվում։ Իսկ քաղաքացիական նախաձեռնություններով նույն համամասնական ընտրակարգի պայմաններում առաջադրումների դեպքում ընտրողները հնարավորություն կունենան իրենց ընտրությունը կատարելու։

 

Երբ ամբողջական վերլուծենք ՏԻՄ ընտրությունների արդյունքները, սրան ևս մեկ անգամ կանդրադառանանք։ Սա խոսում է այն մասին, որ ընտրողը պարտադրված չէ։ Մինչև հեղափոխությունը ՏԻՄ ընտրություններում բաձր մասնակցություն ապահովվում էր կամ ընտրողներին բռնի բերման ենթարկելով, այդ թվում՝ գործատուների միջոցով, կամ լցոնումներով։ Բայց հիմա չկա այդ երևույթը, և երբ այդ գործոնները չկան, ընտրողն ուզում է ընտրություն կատարել, բայց շրջանակը սահմանափակված է միայն կուսակցություններով։ Ոչ կուսակցությունների և քաղաքական ուժերի միջևևս պետք է մրցակցություն ձևավորվի, որը կխթանի կուսակցությունների զարգացմանը։

 

yerevanlur.am

Դիտումներ՝ 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????