Այլ դասընթացներ | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Կարողությունների զարգացում | Հայտարարություններ | Հրապարակումներ
Ծրագրի անվանումը՝ Հանուն խաղաղության երիտասարդների խորհրդատվական խումբ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փնտրում է 4 ակտիվ երիտասարդների Լոռու մարզից (ցանկալի է Վանաձոր քաղաքից եւ/կամ Վանաձորին մոտ բնակավայրերից)՝ մասնակցելու երիտասարդական աշխատանքի, խաղաղության կրթության և տեղական համայնքների մոբիլիզացմանն ուղղված ծրագրին, որը իրականացվելու է 2020-2021 թվականների ընթացքում:
Ծրագրի շրջանակներում տեղի են ունենալու դասընթացներ ԵՄ 3 երկրների (Իտալիա, Հոլանդիա և Հունգարիա) եւ ԱլԳ երկու երկրների (Վրաստան, Ուկրաինա) գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ: Բացի դասընթացներից՝ նույն մասնակիցները կմասնակցեն ԵՄ երկրներում (մասնավորապես՝ Իտալիայում եւ Հունգարիայում) 2020 թ․-ին իրականացվող երկշաբաթյա job-shadowing-ին եւ Իտալիայում մեկշաբաթյա ուսուցողական այցելությանը:
Ծրագրի նպատակը երիտասարդության աշխատողների կարողությունների զարգացումն է՝ խաղաղության կրթության, խաղաղության խթանման բնագավառում: Բացի դրանից՝ ծրագիրը նպատակ ունի խաղաղասիրության ոլորտում ակտիվ երիտասարդական կազմակերպությունների եւ երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկման մակարդակը՝ վերոնշյալ թեմաների մասին, խթանել երիտասարդների համար խաղաղությանը եւ երիտասարդական քաղաքականությանն ուղղված տեւական նախաձեռնությունների իրականացումը:
Նախատեսվող գործողությունները
2020 թվականին տեղի կունենան հետեւյալ միջոցառումները.
2020 թվականին ծրագրի մասնակից 4 երիտասարդներ, որպես Հանուն խաղաղության երիտասարդների խորհրդատվական խումբ, կիրականացնեն նաև երիտասարդական քաղաքականության մշակում, շահերի պաշտպանություն եւ իրենց համայնքում կրթական միջոցառումներ: Խումբը 2021 թվականին կիրականացնի փոքր ծրագրեր իրենց համայնքում:
Ովքեր կարող են մասնակցել
20-ից 35 տարեկան երիտասարդներ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքից կամ հարակից բնակավայրերից:
Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է եւ դասընթացներն իրականացվելու են միջազգային խմբում: Հետեւաբար՝ կարող են դիմել եւ մասնակցել նրանք, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին:
Նախընտրելի է, որ մասնակիցներն ունենան համայնքային, երիտասարդական, խաղաղասիրական կամավոր աշխատանքի փորձ, նոր մարդկանց և այլ մշակույթների նկատմամբ ոչ խտրական մոտեցումներ:
Եթե ձեզ հետաքրքրեց ծրագիրը, խնդրում ենք ներկայացնել ձեր ինքնակենսագրականը (CV) եւ մոտիվացիոն նամակը (1 էջի սահմաններում) մինչեւ 2020 թվականի փետրվարի 18–ը հետեւյալ asadikyan@hcav.am էլփոստին կամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Արմինե Սադիկյանին, հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59:
Ծրագրի գործընկերներն են
Խաղաղության և զարգացման ակադեմիա - Վրաստան (հիմնական կազմակերպիչ)
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Հայաստան
Վիկոլոկորտո – Պեզարո, Իտալիա
Մշակութային հարաբերությունների քաղաքականության ինստիտուտ- Բուդապեշտ, Հունգարիա
Միավորում ՀԿ -Կիեւ, Ուկրաինա
Ծրագիրն իրականացվում է Եվրամիության «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում: