Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողը դատարանում վիճարկում է իրեն զինծառայությանը պիտանի ճանաչելու որոշումը

January 17, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Նորություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019 թվականի հունվարի 14-ին ՀՀ վարչական դատարանում կայացավ  «թեթև մտավոր հետնորմալություն» ախտորոշմամբ զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչված և զորակոչված Յուրիկ Բրոյանի գործով առաջին նախնական դատական նիստը:

 

Դատարան ներկայացրած հայցով Յ. Բրոյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը պահանջել են անվավեր ճանաչել 2017թ. դեկտեմբերի 4-ի՝ Յ. Բրոյանին «մտավոր պակասություն» ախտորոշմամբ զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու ԿԲՀ որոշումը:

 

Կենտրոնական բժշկական հանձնաժողովն այդ որոշումը կայացրել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության բժշկական կենտրոնում տրված ախտորոշման հիման վրա, մինչդեռ հետազոտությունները թերի են կատարվել և դրանց հիման վրա զինծառայությանը պիտանիության հարցը հնարավոր չէր որոշել:

 

ԿԲՀ որոշումը վարչական կարգով բողոքարկելուց և մերժում ստանալուց հետո Յ. Բրոյանն ու նրա ներկայացուցիչը 2018թ. դեկտեմբերի 26-ին դիմել են ՀՀ վարչական դատարան:

 

Ավելի ուշ Ս. Սողոմոնյանը միջնորդել էր լրացնել հայցի հիմքն ու առարկան 2018թ. օգոստոսի 9-ի ԿԲՀ որոշման մասով, որի հիման վրա Յ. Բրոյանը 2018թ. օգոստոսի 11-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր:

 

Ի թիվս այլ փաստաթղթերի՝ Ս. Սողոմոնյանը 2018թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ զինվորական կոմիսարիատից պահանջել էր նաև Յ. Բրոյանին զորակոչելու համար հիմք հանդիսացած ԿԲՀ որոշումը, սակայն չէր ստացել:

 

Հունվարի 14-ին կայացած դատական նիստի ընթացքում դատարանը քննարկեց ու բավարարեց միջնորդությունը և պարտավորեցրեց պատասխանողին դատարանին ու հայցվորին տրամադրել ինչպես ԿԲՀ վերոնշյալ որոշումը, այնպես էլ Յ. Բրոյանին պիտանի ճանաչելու որոշման վերաբերյալ հարուցված վարչական վարույթի ամբողջական նյութերը:

 

Հայցի հիմքերը և առարկան պարզելուց հետո դատարանը ապացուցման բեռը բաշխեց՝ պատասխանողի վրա դնելով ապացուցելու հետևյալ հանգամանքները՝ ինչ չափորոշիչներով է որոշվել հայցվորի մոտ առկա մտավոր հետամնացության աստիճանը և ապացուցել, որ հայցվորի մոտ մտավոր հետամնացությանը զուգահեռ չկան վարքային խանգարումներ:

 

Դատարանը գործը համարեց դատաքննությանը նախապատրաստված և դատաքննություն նշանակեց 2019 թվականի մարտի 21-ին:

 

Տես նաև՝ forrights.am

 

Դիտումներ՝ 1265

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????