Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զորակոչիկներն ստիպված են զինկոմիսարիատ հասնել տաքսիներով, որոնք թանկ արժեն․ ահազանգ

May 14, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել զորակոչիկի հարազատից։ Երևանի մոտակայքում գտնվող բնակավայրի բնակիչ զորակոչիկը ստիպված է արտակարգ դրության պայմաններում, երբ հանրային տրանսպորտը չի գործում, անձնական միջոցներով օգտվել տաքսի ծառայություններից՝ գրանցման վայրի՝ Երևանում գտնվող զինկոմիսարիատ  ներկայանալու համար։ 

 

Չներկայանալ չի կարող, բայց տաքսի ծառայություններին վճարել ևս չի կարող։ Ահազանգողը հայտնել է, որ միայն միակողմանի երթը 3000-4000 դրամ է կազմում, եթե դրան էլ հավելենք այլ բուժհաստատություններ ուղեգրվելը, ստացվում է, որ զորակոչիկն ստիպված է վճարել մեծ գումար  բուժզննության անցնելու համար: 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգեր ենք ստացել Աբովյանի զինկոմիսարիատում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված համավարակի կանխման համար անվտանգության կանոնները չպահպանելու մասին։ 

 

Եթե զորակոչի գործընթացում խախտվում են ձեր իրավունքները, դիմեք ՀՔԱՎ՝ հետևյալ կոնտակտներով․

 

Զորակոչիկների, զինծառայողների իրավունքների հարցերով
Արմինե Սադիկյան
☎️093339441 (նաև viber)
📩asadikyan@hcav.am

 

ՀՔԱՎ-ը շարունակում է իրավախորհրդատվություն տրամադրել հեռավար։ Հեռավար իրավախորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել ԱՅՍՏԵՂ նշված կոնտակտներով։

Դիտումներ՝ 1282

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????