Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ԶԵԿՈՒՅՑ 2013 թ-ի ձմեռային եւ 2014 թ-ի ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվում է հերթական զորակոչերի` 2013 թ-ի ձմեռային (2013  թ-ի դեկտեմբեր – 2014 թ-ի հունվար) եւ 2014 թ-ի ամառային(մայիս-հուլիս ամիսների), ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումները:

 

Զեկույցում ամփոփված տեղեկությունները ստացվել են ՀՀ 4 մարզերից եւ Երեւան քաղաքից կազմակերպություն դիմած 26 քաղաքացիներից` զորակոչիկներից եւ նրանց հարազատներից, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ-ից կազմակերպության հարցումների պատասխանների միջոցով:

 

2013 թ-ի ձմեռային եւ 2014 թ-ի ամառային զորակոչերի ընթացքում մարդու իրավունքների խախտումները ամբողջությամբ պայմանավորված են ոչ պատշաճ բժշկական զննությամբ, որի հետեւանքով առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության:

 

Գտնում ենք, որ նման արատավոր գործելակերպը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության որդեգրած քաղաքականությամբ, որի մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը  2013 թ-ի դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում, այն է. «առողջական խնդիրերի առկայությամբ զորակոչիկները պետք է զորակոչվեն անմիջապես զինվորական հոսպիտալներ, այնտեղ բուժում անցնելուց հետո՝ զորամասեր»:

 

Զեկույցում ներկայացրել ենք մինչ այժմ լուծում չստացած եւ բազմիցս բարձրաձայնված համակարգային խնդիրները եւ զորակոչիկների իրավունքների խախտմանը հանգեցնող կոնկրետ խնդիրների մասին տեղեկատվությունը:

 

Անդրադարձել ենք նաեւ զորակոչի կազմակերպման վերաբերյալ օրենսդրությանը եւ գնահատել ենք թերությունների, բացերի ազդեցությունը զորակոչիկների իրավունքների խախտման տեսանկյունից:

 

Զեկույց

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր