Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2018 թ.-ի ձմեռային եւ 2019 թ.-ի ամառային զորակոչերի ընթացքում իրավախորհրդատվության նպատակով Կազմակերպություն դիմած զորակոչիկների իրավունքների վիճակի և խնդիրների վերաբերյալ ամփոփ տվյալները։
2018 թ.-ի ձմեռային եւ 2019 թ.-ի ամառային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 94 զորակոչիկ՝ համապատասխանաբար 32 և 62 հոգի։
2018 թ.-ի ձմեռային զորակոչի համեմատ 2019 թ. ամառային զորակոչին Կազմակերպություն դիմած զորակոչիկների թիվն աճել է գրեթե կրկնակի անգամ:
Երկու զորակոչերին էլ զորակոչիկների գերակշիռ մասը (56%) դիմել է առողջական խնդիրներին առնչվող հարցերով։
Մոտ 9 %-ի խնդիրը կապված է եղել քաղաքացիության հետ, մասնավորապես միաժամանակ այլ երկրի քաղաքացի լինելու եւ զինվորական ծառայություն անցնելու կամ զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերի հետ կապված:
Մոտ 10 %-ի խնդիրը կապված է եղել օրենքով սահմանված դեպքերում տարկետման հիմքերի հետ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների 7 %-ը խորհրդատվություն է ստացել «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի դրույթների վերաբերյալ։
Մյուս զորակոչիկների խնդիրները կապված են եղել տարբեր ընթացակարգերի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ՝ 2017 թ․-ի ձմեռային և 2018 թ․-ի ամառային զորակոչերին Կազմակերպություն դիմած զորակոչիկների թիվը ևս կազմել է 94, համապատասխանաբար՝ 40 և 54 հոգի։
Զորակոչերի ընթացքում արձանագրված խնդիները և ըստ զորակոչերի՝ զորակոչիկների խնդիրներն ավելի մանրամասն ներկայացված են ԱՅՍՏԵՂ