Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների թեմայով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դասընթացների շարքի հերթական կանգառը Դիլիջանն էր

Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների թեմայով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դասընթացների շարքը 2018թ. հոկտեմբերի 12-ին շարունակվեց Դիլիջան քաղաքում:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու Կազմակերպության իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրին նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառման ընթացակարգերի, զորակոչի ընթացքում զորակոչիկների և զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաև օրենսդրական վերջին փոփոխությունները։ Պատասխանեցին դասընթացի մասնակիցների հարցերին ու քննարկեցին առանձին դեպքեր:

 

 

Բացի վերը նշված տեղեկատվությունից՝ դասընթացավարաները մասնակիցներին ներկայացրին նաև ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկը, որը հասանելի է Կազմակերպության կայքէջում:

 

 

Հիշեցնենք՝ դասընթացների շարքը մեկնարկել է Լոռու և Արագածոտնի մարզերում, առաջիկայում դասընթացներ կլինեն նաև Կոտայքի ու Արարատի մարզերում:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր