Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումները՝ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ

Համաձայն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտարկումների՝ 2017 թ. ապրիլի 2-ին քվեարկության խցիկ մի քանի անձի միաժամանակ մուտքի դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ժամը 08:00-12:00 ժամանակահատվածում, նման դեպքեր նշված ժամանակահատվածում գրանցվել են դիտարկված տեղամասերի 51.2 %-ում: Հաջորդող ժամերին դեպքերի թիվը սկսել է նվազել՝ համապատասխանաբար ժամը 12:00-16:00 ժամանակահատվածի համար կազմելով 38.2 %, իսկ ժամը 16:00-20:00-ի համար՝ 28.1 %:

 

Ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու դեպքերի թիվը ևս ըստ առանձին ժամանակահատվածների նվազման միտում է ցուցաբերել. այսպես՝ ժամը 08:00-12:00 ժամանակահատվածում դիտարկված տեղամասերի 37.1 %-ում են արձանագրվել քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու դեպքեր, ժամը 12:00-16:00 ժամանակահատվածում 33 %-ում և ժամը 16:00-20:00 ժամանակահատվածի համար՝ 21.6 %-ում:

 

Քվեարկելուց հետո քվեարկության մասին հանձնաժողովի անդամներին կամ վստահված անձանց տեղեկացնելու կամ ուղղակի բարձրաձայնելու դեպքեր ժամը 08:00-12:00 ժամանակահատվածում արձանագրվել են դիտարկված տեղամասերի 15 %-ում, հաջորդող ժամերին թիվն սկսել է նվազել:

 

Ցուցանիշները ինֆոգրաֆիկայի տեսքով արտացոլված են ԱՅՍՏԵՂ

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Իրազեկ քաղաքացիների միավորում

 

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ 

 

Գորիսի մամուլի ակումբ

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր