Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակը: Ուսումնասիրություն (2007-2015 թթ.)

Ներկայացվող զեկույցի ուսումնասիրության նպատակն է եղել ամփոփ տեղեկատվություն տրամադրել Հայաստանում ՄԻԵԴ վճիռների կատարման մեխանիզմների, 2007 թ. մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով և վճիռների կատարման մեխանիզմների, և առանձին վճիռների կատարման նպատակով համակարգային լուծում և ընդհանուր բնույթի միջոցառումներ պահանջող խնդիրը և ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ: Ուսումնասիրության առարկա են հանդիսացել ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարանի թվով 55 վճիռ, որոնցից մեկը ուսումնասիրության ժամանակահատվածում դեռևս ուժի մեջ չէր մտել: Նշված վճիռներով արձանագրված խախտումները և վճիռների կատարման ընթացքը ամփոփված է «Ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության դեմ կայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և դրանց կատարման վերաբերյալ» տեղեկանքում:

 

Զեկույցում մանրամասն անդրադարձ չի կատարվել առանձին գործերով անհատական բնույթի միջոցառումների և արդարացի փոխհատուցման վճարման վիճակին, այլ ուսումնասիրվել է դրանց համակարգային պատկերը:

 

Զեկույցի պատրաստման ընթացքում օգտագործվել են պաշտոնական աղբյուրներում տեղադրված տեղեկատվությունը, քաղաքացիական հասարակության կողմից կատարված և այլ ուսումնասիրություններ:

 

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

 

Տես նաև՝ 2016 թ. ապրիլի 1-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակը» թեմայով քննարկում

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր