Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան կոչ է անում ստեղծել բարենպաստ, խտրականությունից ու ատելությունից զերծ միջավայր բռնի տեղահանված արցախցիների համար

October 3, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավունքներ | Խտրականությունից զերծ մնալու իրավունք

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան, որի անդամ է ՀՔԱՎ-ը, հաստատակամորեն առաջնորդվում է հավասարության, համերաշխության և արդարության սկզբունքներով: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անձ արժանի է հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի՝ անկախ նրա ծագումից, սոցիալական կարգավիճակից կամ այլ հատկանիշներից:
 
 
Այսօր, երբ Ադրբեջանի հերթական ռազմական հարձակման հետևանքով տասնյակ հազարավոր հայեր բռնի տեղահանվում և ապաստան են փնտրում Հայաստանում, մենք ականատես ենք լինում մեր հասարակության զգալի մասի նվիրվածությանը այս արժեքներին։
 
 
Սակայն նկատում ենք նաև բռնի տեղահանվածների նկատմամբ խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումներ։ Բռնի տեղահանվածների նկատմամբ ատելության խոսքը ոչ միայն խաթարում է նրանց ուղղված մեր բազում հայրենակիցների մարդասիրական ջանքերը, այլև պառակտում է սերմանում հասարակության մեջ:
 
 
Մենք իրավունք չունենք մոռանալու, որ այս ճգնաժամի պատճառն ի վերջո հայերի նկատմամբ տարիներ շարունակ ատելության և թշնամանքի տարածումն է եղել։ Այս դժվար ժամանակներում չափազանց կարևոր է, որ մենք համախմբվենք որպես հասարակություն։ Կարեկցանքի և համերաշխության մեր ընդհանուր արժեքները պետք է գերակայեն: Մենք պետք է գիտակցենք, որ բռնի տեղահանվածները փախչում են բռնությունից, կորուստներից և հուսահատությունից՝ փնտրելով ապահովություն և իրենց կյանքը վերականգնելու հնարավորություն:
 
 
Կոալիցիան կոչ է անում
 
 
ՀՀ Կառավարությանը՝
 
  • Ստեղծել բարենպաստ, խտրականությունից ու ատելությունից զերծ միջավայր, որտեղ յուրաքանչյուր բռնի տեղահանված արցախցի հնարավորություն կունենա իրացնել իր բոլոր իրավունքները։
 
Բոլոր քաղաքական ուժերին՝
 
  • Խուսափել Արցախից բռնի տեղահանված հայերի խնդիրները սեփական նեղ քաղաքական և տնտեսական շահերի սպասարկման համար օգտագործելուց,
  • Ներդնել բոլոր ջանքերը հանդուրժող, համերաշխ և բարյացակամ միջավայր ունենալու համար,
  • Բացառել ցանկացած տեսակի խտրականություն և ատելության խոսք, բարձրաձայն դատապարտել այդ երևույթները և կոչ անել, որ այս դրսևորումները բացառվեն նաև ցանկացած քաղաքական ուժի հարող քաղաքացիների շրջանում։
 
Քաղաքացիներին՝
  • Ակտիվորեն արտահայտվել բռնի տեղահանվածների նկատմամբ ատելության խոսքի և խտրականության դեմ,
  • Ձեռք մեկնել և աջակցություն ցուցաբերել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Դիտումներ՝ 37

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????