Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչու՞ ԼՂ-ում հայեր չկան․ Ասուլիս

November 12, 2024

Գործունեություն | Իրավունքներ | Լրատվականները մեր մասին | Լրատվամիջոցները մեր մասին | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Սեփականության իրավունք | Տեսադարան

Factor.am-ը անդրադարձել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պատրաստված «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» ԶԵԿՈՒՅՑԻՆ։

 

300-ից ավելի արցախցիներ վկայություն են տվել նախորդ 4 տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից հարձակումների ենթարկվելու, ահաբեկման, տարրական իրավունքներից և կենսապայմաններից զրկված լինելու և զանգվածային տեղահանությունների մասին։ 

 

Ահաբեկում, մեկուսացում և բռնություն․ արցախցիների իրավունքների այսպիսի խախտումներ են արձանագրել իրավապաշտպան կառույցները փաստահավաք զեկույցում։ Դրանում ամփոփված են 330-ից ավելի մարդկանց վկայությունները, որոնք 2023-ի օգոստոսի դրությամբ բնակվում էին Արցախի 71 տարբեր բնակավայրերում։

 

Փաստահավաք զեկույցում ուսումնասիրվել են ռուս խաղաղապահ զորակազմի տարածած հաղորդագրությունները․ դրանց մեծ մասի դեպքում արձանագրում է եղել հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Զեկույցում ներկայացված են ապացույցներ, որոնք վկայում են՝ ադրբեջանական իշխանություններն իրենց գործողություններն իրականացրել են մեթոդական և համակարգված ձևով՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղը մաքրել էթնիկ հայերից, տարածաշրջանը հայկական պատմական ժառանգությունից ու մշակույթից։

 

Զեկույցի հեղինակները, ուսումնասիրելով Ադրբեջանի իշխանությունների գործողություններն ու հռետորաբանությունը, նկատել են, որ այն հիմքեր է տալիս եզրակացնելու, որ հայերի բռնի տեղահանումը եղել է միտումնավոր:

 

Փաստերը ցույց են տալիս, որ գոյություն ունի համակարգված երկարաժամկետ ծրագիր, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայ բնակչությունից ազատելուն: Այդ քաղաքականությունն իրականացվել է կանոնավոր գործողությունների միջոցով, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի կոպիտ խախտումներ։ Ադրբեջանական պետությունն աստիճանաբար և մեթոդաբար ստեղծել է այնպիսի կենսապայմաններ, որոնք նպատակ են ունեցել կա՛մ հայ բնակչության աստիճանական ոչնչացման, կա՛մ էլ անհնարին դարձնելու նրանց մնալն Արցախում, որը հանգեցրել է բռնի տեղահանության:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/829568.html © factor.am

Դիտումներ՝ 17

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????