Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ակնաղբյուրի համայնքապետարանում անասնաբույժի ստորագրությունը կեղծելու համար քրեական գործ է հարուցվել

March 19, 2019

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ղեկավարի թեկնածուի անօրինական գործողությունների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2019թ․ փետրվարի 26-ին հարուցվել է քրեական գործ։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Տավուշի մարզի դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել 2019 թ․ փետրվարի 14-ին, երբ տեղեկություններ էր ստացել այն մասին, որ Ակնաղբյուրի այդ պահին գործող ղեկավարը, որը նաև համայնքի ղեկավարի թեկնածու էր, չարաշահում է վարչական ռեսուրսները, բնակիչներին խոստումներ տալիս և իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ տրամադրում:

 

Մեր տեղեկություններով՝ այդ տեղեկանքների վրա դրված է եղել համայնքի անասնաբույժի ստորագրությունը, երբ վերջինս հիվանդանոցում է եղել և չէր կարող ստորագրել։

 

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննության ավագ տեսուչ Ա․ Սողոմոնյանը վարույթում առկա նյութերն ուսումնասիրել և պարզել է, որ համայնքապետարանի՝ բնակչին տրամադրած տեղեկանքում անասնաբույժ գրառման դիմաց ակնհայտ կեղծ ստորագրություն է դրված։ Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիք)։

 

Դիտումներ՝ 1188

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????