Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ադրբեջանը ագրեսիա սանձազերծող է, և միջազգային հանրությունը իրազեկված է այդ մասին

October 7, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իր փորձագետները Ստեփանակերտում հաստատել են՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։

 

Միջազգային իրավունքով, հիշեցնենք, այդ ռումբերի կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ արգելված է։

 

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ կասետային ռումբերի որևէ կիրառում արգելված է, և դրանք օգտագործելը բնակելի շրջաններում կարող է ավելացնել զոհերի և վիրավորների թիվը:

 

Նկատենք, որ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նաև հատուկ կարգավիճակ ունի ՄԱԿ-ում որպես մարդու իրավունքների խորհրդակցական մարմին։ Հետևաբար` կազմակերպության զեկույցները մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բավական մեծ ազդեցություն ունեն կարծիքի ձևավորման և որոշումների ընդունման համար։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցը ոչ թե զուտ զեկույց է, այլ դա այնպիսի կազմակերպության զեկույց է փաստի արձանագրման վերաբերյալ, որն ունի հատուկ կարգավիճակ։ «Միջազգայնորեն արգելված զինանոցի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ համարվում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում՝ անկախ նրանից՝ օգտագործող պետությունը վավերացրե՞լ է զենքի կիրառում արգելող կոնվենցիան, թե՞ ոչ։ Հետևաբար՝ շատ կարևոր է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կողմից փաստի արձանագրումը Արցախում՝ Ստեփանակերտում, և, վստահաբար, այդ փաստերը կօգտագործվեն ՀՀ և Արցախի պետական մարմինների կողմից միջազգային կառույցներում՝ որպես անկախ միջազգային , հեղինակություն ունեցող իրավապաշտպան կազմակերպության կողմից արձանագրված փաստարկ Ադրբեջանի կողմից ագրեսիայի և ագրեսիայի արդյունքում մարդասիրական իրավունքի խախտման փաստ։ Այս փաստերը նաև կարող են օգտագործվել ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատի շրջանակներում»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ փաստերի արձանագրումից հետո նաև այն պետությունները, որոնց արտադրանք են տվյալ արգելված զինատեսակները, ստիպված կլինեն պատասխան տալու։

 

Իրավապաշտպանը նշեց, որ ոչ միայն Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն է արձանագրել այդ փաստը, այլ նաև ՀՀ և միջազգային իրավապաշտպան համայնքն է հավաքագրել փաստերը, որի արդյունքում արդեն հստակ կարծիք է ձևավորվել, որ այդ ագրեսիան սանձազերծվել էր Ադրբեջանի կողմից։ «Միջազգային հանրության համար դա արդեն ընդունված փաստ է, որը կարևոր հանգամանք է մեր արտաքին քաղաքականության ներկայացուցիչների և դիվանագիտական կորպուսի կողմից արդյունավետ աշխատանքների երաշխավորման համար։ Տեղեկացվածության առումով, բոլոր այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, հստակ տեղեկացված են և հստակ պատկերացումներ ունեն առկա իրավիճակի մասին, ինչպես նաև ագրեսիայի նախաձեռնողների մասին»,- ասաց Սաքունցը։

 

Ինչ վերաբերում է այդ ամենի արդյունքում Ադրբեջանի նկատմամբ հնարավոր հետևանքներին, ապա, իրավապաշտպանի խոսքերով՝ դա մի քիչ ժամանակատար և հետևողական գործընթաց է։ «Ժամանակի տեսակետից դա որոշիչ է արտաքին քաղաքականության, դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքի մասով, քանի որ իրենք են որոշում կայացնողները։ Անհրաժեշտ աշխատանքն է պետք, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծենք դիվանագիտական բնագավառում գործողությունների համար»,- եզրափակեց իրավապաշտպանը։

 

1in.am

Դիտումներ՝ 193

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????