Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ-ը «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային համաժողովում

⏳ Հունիսի 8-10-ը Երևանում անցկացվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ Նորվեգիայից, Շվեդիայից, Հնդկաստանից, Հունաստանից, Վրաստանից և այլ երկրներից:

 

???? Համաժողովի ընթացքում անցկացված գիտական սիմպոզիումներից մեկի թեման էր Մարդու իրավունքները և հոգեկան առողջությունը։ Սիմպոզիումին որպես խոսնակ հանդես է եկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ 

 

                                                         

 

???? Սաքունցը խոսել է Հայաստանում հոգեկան առողջության բնագավառում քաղաքականության մասին՝ մարդու իրավունքների համատեքստում։ Իր խոսքում  անդրադարձել է 

 

???? հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լսված լինելու, մասնակցայնության ապահովման, անգործունակության ինստիտուտի վերացման անհրաժեշտությանը։ 

 

???? Սաքունցը նշել է, որ թեև Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ, որոնցից բխում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը, սակայն հոգեկան առողջության ծառայությունները շարունակում են կենտրոնացած լինել փակ և մարդու իրավունքների խախտման մեծ ռիսկեր պարունակող հոգեբուժական և խնամքի հաստատություններում։ Բացակայում են հասանելի, մատչելի և մարդու իրավունքների վրա հիմնված այլընտրանքային ծառայությունները։ Ավելին, ֆինանսական հիմնական հատկացումներն ուղղվում են այդ հաստատությունների վերակառուցմանն ու վերանորոգմանը, իսկ ապաինստիտուցիոնալացման ռազմավարությունը բացակայում է։

 

???? Անդրադառնալով ոչ հոժարակամ բուժմանը՝ խնդրահարույց է գնահատել ոչ հոժարակամ բուժման գործերի քննման տևողությունը՝ արձանագրելով, որ անձը փաստացի զրկվում է ազատությունից։ 

 

???? Սաքունցը շեշտել է հոգեբուժական հաստատություններում մահացության դեպքերը, որոնց առթիվ քրեական գործեր չեն հարուցվում։ 

 

???? Ելույթի վերջում ՀՔԱՎ-ի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձել է հոգեմետ դեղորայքի ոչ պատշաճ որակի խնդրին՝ նշելով, որ հայտարարվող տենդերները շեշտը դնում են ցածր գնի պահանջի ապահովման վրա՝ անտեսելով դեղորայքի արդյունավետությունը։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ