Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

2016 թ․ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում մահացության դեպքերի շուրջ ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունները

2016 թ․ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունների ընթացքում մահացության դեպքերի, հանգամանքների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացրել էր վերլուծություն և արդյունքները հրապարակել 2016 թ․ նոյեմբերի 16-ին՝ «2016թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցի ձեւով:

Ուսումնասիրության արդյունքում ՀՔԱՎ-ը արձանագրել էր, որ

 

✅զոհված զինծառայողների հարազատները պատշաճ իրազեկված չեն իրենց հարազատների զոհվելու հանգամանքների եւ պատճառների մասին,
✅պատերազմական գործողությունների հետեւանքով զոհվելու պատճառների թվում են զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված բազմաթիվ թերություններ եւ բացթողումներ՝ զինամթերքի ոչ պատշաճ մատակարարում, հետախուզական տվյալների ոչ ժամանակին օգտագործում, զինտեխնիկայի անսարքություն,
✅անհատական անվտանգության միջոցները պատշաճ ապահովված չեն,
✅ապահովված չէ պատշաճ բժշկական ծառայությունը,
✅առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինծառայողները ներգրավված են մարտական բարձր պատրաստվածություն պահանջող զինծառայության մեջ,
✅որոշ զոհված զինծառայողների հարազատներ ունեն դիակների նույնականացման վերաբերյալ խնդիրներ:

 

Այս խնդիրների հիման վրա ՀՔԱՎ-ը առաջարկներ էր ներկայացրել իրավասու պետական կառույցներին։ Սակայն դրանք անկատար էին մնացել նաև հաջորդող տարվա ընթացքում և խնդիրներն արձանագրվել ու նախորդ տարի ներկայացված առաջարկները վերահաստատվել էին նաև 2017-ին։

 

???? Զեկույց՝ 2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին

???? Տեղեկանք: Ապրիլյան պատերազմական գործողություններից մեկ տարի անց

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր