Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զեկույց՝ 2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին

November 16, 2016

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

2016 թ.-ի ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում պատերազմական գործողությունները եւ նրանց հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքները հանդիսացան հանրային լայն եւ թեժ քննարկումների թեմա: ԶԼՄ-ներով հրապարակվեցին տարբեր նյութեր, հոդվածներ եւ տեսանյութեր այդ պատերազմական գործողությունների վերաբերյալ, սակայն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ ամբողջական եւ ամփոփ տեղեկատվություն մինչ այժմ հրապարակված չէ:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ելնելով պետության կողմից իր քաղաքացիների կյանքի, առողջության եւ անվտանգության ապահովման եւ դրանց վերաբերյալ  հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից, իրականացրել է 2016 թ.-ի ապրիլի 2-5-ը  ժամանակահատվածում պատերազմական գործողությունների (մինչեւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր շտաբերի պետերի կողմից հրադադարի հաստատումը) եւ դրանից հետո շարունակվող լարվածության հետեւանքով մահացության դեպքերի, հանգամանքների վերլուծություն, որի արդյունքները ներկայացվում է սույն զեկույցում:

 

Զեկույց՝ 2016 թ.  ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին

 

https://youtu.be/wZHFuhDV5Cg

 

 

 

Դիտումներ՝ 1766

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????