Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Երբ քո իրավունքներին տեղյակ ես մեկնում բանակ, ավելի պատշպանված ես զգում»: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իրավական իրազեկման արշավը՝ զորակոչիկների ու զինծառայողների շրջանում

December 2, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Կարողությունների զարգացում | Հրապարակումներ | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ

Արման Մկրտչյանը 2018-ին է զորացրվել բանակից: Ասում է, որ 2016-ի համեմատ, երբ մեկնեց բանակ, բավական փոփոխություններ են տեղի ունեցել ոլորտին վերաբերվող  օրենսդրության մեջ: Այն, որ զորակոչիկները նման դասընթացների մասնակցելու, սեփական իրավունքներին տեղեկանալու հնարավորություն ունեն, շատ կարևոր է հենց իրենց՝ զորակոչիկների համար, որպեսզի բանակում ճիշտ  հարաբերություններ ունենան վերադասի հետ և հարկ եղած դեպքում բարձրաձայնեն իրենց իրավունքների մասին: «Երբ քո  իրավունքներին տեղյակ ես մեկնում բանակ, ավելի պատշպանված ես զգում, քան չիմանալով: Լավ կլիներ, որ 2016-ին էլ նման դասընթացներ լինեին»:

 

 

Արմանը 2019-ի նոյեմբերի 22-ին մասնակցել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար անցկացվող իրավունքների իրազեկման  դասընթացին, որի նախաձեռնողը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է: Ընկերներից էր իմացել դասընթացի մասին ու չնայած արդեն զորացրվել է՝ ցանկություն է հայտնել մասնակցելու: Ասում է, որ պատրաստվում է այս տեղեկությունները փոխանցել ծանոթ-ընկերներին, ովքեր նոր են պատրաստվում բանակ մեկնել: 

 

 

«Դասընթացը մեր մարզում շատ անհրաժեշտ էր ,- Վազգեն Գալստյանի կարծիքն է: Մինչ այս՝ Եղեգնաձորում չեմ հիշում նման դասընթաց, մանավանդ որ այն նախորդում է աշնանային ու ձմեռային զորակոչերին: Ինչպես պարզվեց դասընթացի ժամանակ՝  զորակոչիկների ծնողների մեծ մասը շատ թռուցիկ գիտեին զորակոչի, զորակոչիկների իրավունքների ու պարտականությունների մասին»: 

 

 

Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղից է Վազգենը՝ Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող: Նոյեմբերի 23-ին Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում անցկացված դասընթացին եկել էր տարկետման իրավունքի ու ընդհանրապես, զորակոչին վերաբերվող օրենսդրությանը ծանոթանալու նպատակով: Հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխաններ է ստացել: Առանձնացնում է նաև դասընթացի կազմակերպման ինտերակտիվ ու ինֆորմատիվ ձևաչափը. «Շատ հագեցած էր դասընթացը: Փաստաբանը տեղում մանրամասն ու հստակ պատասխաններ էր տալիս: Լավ էր մտածված  նաև մուլտիմեդիա ձևաչափում թեմատիկ տեսանյութերի ցուցադրումը՝ հաշվառման, զորակոչային տարիքի, ծանուցման եղանակների, ինչպես նաև բուժզննության կարգի մասին: Իմ կարծիքով, տեսանյութերն ավելի ազդեցիկ ու պատկերավոր էին,  տեղեկատվական թերթիկները՝ նույնպես: Հարկ եղած դեպքում՝ կարող ենք նորից կարդալ, վերհիշել ու տեղեկացված լինել»:   

 

 

2 քաղաքներում անցկացված  դասընթացների մասնակիցները ընդհանուր թվով շուրջ 45-ն էին՝ նաև մոտակա գյուղական համայնքներից։ Ձմեռային զորակոչին նախորդող այս շրջանում՝ 2019 թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանն իրավական-տեղեկատվական  դասընթացների շարքով կլինեն նաև Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզերում։ Դասընթացների շարքը նպատակ ունի բարձրացնել զորակոչիկների և զինծառայողներին իրավունքների իրազեկության մակարդակը։ Նախատեսվող դասընթացների ժամկետների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

 

 

Դասընթացներին մասնակցելու,  իրավական աջակցություն ու իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ նամակ ուղարկելով asadikyan@hcav.am էլ.փոստին  կամ զանգահարել 0322 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով: Տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են:

 

 

Մյուս լուսանկարները հասանելի են ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1291

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????