Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռուս զինծառայողը նույն օրը Ջուլիետա Ղուկասյանից բացի այլ անձի վրա էլ է հարձակվել. Սաքունց

January 23, 2019

Ջուլիետա Ղուկասյան | Տեսադարան

Գյումրեցի 57-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկելով մահվան հասցնելու մեջ մեղադրվողռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը նույն թաղամասում բացի Ջուլիետա Ղուկասյանից հարձակվել է նաև մեկ այլ քաղաքացու վրա: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ տղամարդը փորձել է օգնության հասնել կնոջը, ով ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:

 

«Այս պահին մեր տրամադրության տակ գտնվող նյութերից պարզ է լինում, որ բացի Ջուլիետա Ղուկասյանից բռնության քայլ է եղել նաև այլ քաղաքացու նկատմամբ։ Այն, որ եղել է երկրորդ նաև հարձակումը մեկ այլ քաղաքացու նկատմամբ, դա կա։ Հենց էդ դեպքից հետո է անմիջապես, որովհետև էդ քաղաքացին տեսել է, որ կնոջ վրա հարձակվում է, բան, փորձել է միջամտի։ Այստեղ կարևորն այն է՝ հասկանալ, թե Ռազգիլդեևը ինչու է այդ վիճակում գտնվել։ Հանցավոր գործողության կամ սպանության փորձի կամ հարձակման դրդապատճառները այս պահին մեզ համար շատ կարևոր հարց է», - նշեց Արթուր Սաքունցը։

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն անցած տարեվերջին գործը քննող քննիչին միջնորդություն էին ներկայացրել Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայից Հայաստանի համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջով: Մեղադրյալ զինծառայողին ռուսական ռազմաբազայում պահելը Հայաստանի գլխավոր դատախազությունը հիմնավորել էր հայ-ռուսական միջպետական պայմանագրով: Սաքունցն այդ նույն միջպետական պայմանագիրն է մատնանշում ու պնդում, որ Ռազգիլդեևը չի կարող բազայում պահվել: Միջնորդությունը ներկայացնելուց մեկ ամիս անց քննիչը մերժել էր այն: Մերժումն անհիմն է, պնդում է Սաքունցը, նա արդեն բողոք է ներկայացրել Շիրակի մարզի դատախազին:

 

«Քննիչը նշել է, որ Ռազգիլդեևին ռուսական բազայի տարածքից Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը հակասում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը։ Այսինքն, ի՞նչ է դուրս գալիս, որ քննիչը ղեկավարվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ՝ այն դեպքում, երբ որ թե՛ ռուսական բազան, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և թե՛, ուրեմն, մեր տարածքում պետք է գործի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Ավելին՝ որ էդ հանցագործությունը ռուսական բազայի տարածքում չի կատարվել՝ մեկ, և երկրորդը՝ հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Կարծես թե քննիչի համար Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը ունի վերազգային կոնվենցիոն բնույթ։ Մեր միջնորդության մերժումը անհիմն է ամբողջությամբ, և այդ հիմքով մենք դիմել ենք Շիրակի մարզի դատախազին», - ընդգծեց ոտւժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

 

Եթե դատախազն էլ մերժի, կդիմեն դատարան: Գրավոր դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, որ այց կատարի ռուսական բազա և տեսնի, թե ինչ պայմաններում է պահվում ռուս զինածառայողը:

 

«Գրավոր արդեն երեկ եմ ես ստորագրել, ուղարկել ենք գրությունը Մարդու իրավունքների պաշտպանին Հայաստանի Հանրապետության, որպեսզի այդ ինստիտուտն էլ ներգրավենք։ Վերջին հաշվով՝ ուզում ենք հասկանանք, թե Ռազգիլդեևը ռուսական բազայում ինչպիսի՞ պայմաններում է պահվում, այսինքն՝ այդ պահման պայմանները համապատասխանո՞ւմ է արդյոք կալանավորված անձի պահման պայմաններին։ Դիմել ենք նաև, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանը կատարի այցելություն, որովհետև Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից կալանքի տակ գտնվող անձի պահման պայմանների նկատմամբ՝ մարդու իրավունքների ստանդարտների, չափանիշների տեսակետից, որպես ազգային կանխարգելիչ մեխանիզմի խոշտանգումների, գործառույթ ունի և պարտավորություն նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Եվ մեզ հետաքրքիր է ուղղակի, որ ի վիճակի՞ է կամ կարո՞ղ է Մարդու իրավունքների պաշտպանը այցելի և հանդիպի ռուսական բազայի տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող և կալանավորված անձի հետ», - ասաց Արթուր Սաքունցը։

 

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ ռուս զինծառայողին հայաստանյան իրավապահ մարմիններին չհանձնելով Մոսկվան իր ուժն է ցույց տալիս ռազմավարական գործընկեր Երևանին:

 

«Ամենաառաջին՝ դա անվստահություն է հայ իրավապահների նկատմամբ, որ ռուս զինծառայողը կարող է վենդետայի ենթարկվել մեր բանտերում, ռուսական մամուլը Պերմյակովի ժամանակ էդ թեզն էր առաջ տանում, և երկրորդը՝ անվստահությունը, որ կարող է շատ բաներ բացահայտվեն հայ իրավապահների մոտ, նույն ռուսական ռազմաբազայում ծառայող, զինծառայողների առողջական խնդինրերի վերաբերյալ, դա էլ չեն ուզում և երրորդը՝ պատճառներից մեկն այն է, որ պաշտոնական Մոսկվան փորձում է, իր հանցագործին պաշտպանելով, ցույց տա մեզ իր ուժը մեր նկատմամբ, որ, այո, մենք գործընկերներ ենք, բայց մեր հարաբերություններում պաշտոնական, Մոսկվայի և Երևանի միջև ավելի ուժեղ է», - նշեց Գագիկ Համբարյանը։

 

Հիշեցնեմ 4 տարի առաջ նույն հարցը լուծվեց հօգուտ ռուսական կողմի, երբ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող ռուս զինծառայողն այդպես էլ ռազմաբազայի արգելապատնեշներից դուրս չհայտնվեց, իսկ դատարանի վճռից հետո տեղափոխվեց Ռուսաստան՝ այնտեղ պատիժը կրելու:

 

 

azatutyun.am

Դիտումներ՝ 848

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????