Գործունեություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն
2023թ․ մայիսի 5-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է լուծել գործնականում առաջացած մի շարք խնդիրներ, որոնք կապված են վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության, ինչպես նաև Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում, վարչական պաշտոն զբաղեցնող անձի և նախարարի ու համայնքի ղեկավարի տեղակալի՝ համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ:
ՀՔԱ Վանաձորի գրևասենյակը դեռևս 2021թ․ սեպտեմբերի 3-ին հրապարակել է դիրքորոշում՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի վերաբերյալ, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխությունը հանրային ծառայողի ծառայության դադարեցման հիմք սահմանելը համահունչ է աշխատանքի ազատ ընտրության մաս կազմող՝ աշխատանքից ազատելու արգելքի՝ Օրենքի 12-րդ հոդվածում ամրագրված հանրային ծառայության սկզբունքներին, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին ։ Մասնավորապես նշվել է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձի քաղաքական վերադասի (կամ) անմիջական քաղաքական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձի հետ աշխատանքային հարաբերությունների լուծումը միայն նորանշանակ ղեկավարի կամայական, սուբյեկտիվ հայեցողությամբ, առանց օբյեկտիվ հիմքի, համահունչ չէ Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության սկզբունքներին, քանի որ հանրային ծառայությունը հիմնվում է արժանիքների և մասնագիտական ընդունակությունների վրա հիմնված գործառույթների կատարման, հանրային ծառայության կայունության և անհիմն միջամտության հիմնարար սկզբունքների վրա, իսկ վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխությունը հանգեցնում է կամայական միջամտության, պետական կամ հանրային ծառայության անկայունության և հանրային ծառայողի պարտականությունների կամ վարքագծի հետ չկապված պատճառներով ծառայության դադարեցման։ Բացի այդ, պետական համակարգի գործունեությունն ապահովող տարբեր բաղադրատարրերի, այդ թվում՝ հանրային ծառայության կարևորագույն հատկանիշներից է կայունությունը և շարունակականությունը։ Թույլ տալով հանրային ծառայողներին շարունակել արժանիքահեն, կարիերան առաջընթացով բնութագրվող և մասնագիտական գործունեություն պահանջող աշխատանքի իրականացումը նաև հաջորդ կառավարությունների և քաղաքական ուժերի փոփոխության դեպքում՝ ոչ միայն նպաստում է կարողությունների, այլ նաև ինստիտուցիոնալ հիշողության պահպանմանը ։
Հայտնում ենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը հակասում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին, Սահմանադրության 57-րդ և 81-րդ հոդվածներին և Եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածներին։ Այսպիսով, անհրաժեշտ է վերանայել նշված իրավակարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրությանը և աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում ձևավորված միջազգային իրավական չափանիշներին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային քննարկման դրված նախագիծը անմիջականորեն վերաբերում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերություններին՝ կրկին ներկայացնում ենք առավել վաղ ներկայացված դիրքորոշումներն ու առաջարկությունները:
Leave a Reply