Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Առաջարկություններ` Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծի շուրջ

2020 թվականի ապրիլի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակական դիտորդական խումբը Օրենքի նախագծի վերաբերյալ համատեղ առաջարկություններ են ներկայացրել։

 

Առաջարկությունները վերաբերում են երեխայի լսված լինելու իրավունքի իրացմանը՝ ՀՀ ներպետական օրենսդրության, Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումների և միջազգային իրավական ակտերի համատեքստում, առանձին անդրադարձ կա հոգեբուժական հաստատությունում երեխայի հոսպիտալացմանը։

 

Բոլոր առաջարկությունները՝ ԱՅՍՏԵՂ

 

Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել են e-draft.am հարթակի միջոցով։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր