Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետք է պետությանը վերադարձնել գողացվածը և ազատվել պատասխանատվությունից

November 2, 2020

Տեսադարան

«Թալանված գումարների վերադարձի խնդիրը արդիական է։ Այս պահին ռազմաճակատում գտնվող զինծառայողներին պետք է ապահովել անհրաժեշտ միջոցներով։ Նրանց հարազատներին պետք է սոցիալական աջակցություն լինի։ Տարբեր հիմնադրամներում առկա գումարները բավարար չեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

 

Նրա խոսքով բացի զուտ իրավական միջոցներից պետք է գործի դրվեն քաղաքական միջոցներ, որպեսզի մարդիկ ի վերջո հասկանան, որ իրենց գույքը, ունեցվածքը չի կարող պաշտպանված մնալ, եթե առաջնագծում միջոցների անհրաժեշտություն կա.«Պետք է գործի դնել բոլոր միջոցները։ Այդ թվում համոզելու տարբերակը։ Չեմ ասում ամոթանք տան և այլն, բայց պետք է խրախուսել, որ մարդիկ տարիներ շարունակ կոռուպցիոն, անպատժելի համակարգի հետևանքով պետության միջոցները յուրացրել են, բերենք ու այդ միջոցները ուղղեն պետությանը»,-ասաց իրավապաշտպանը։

 

Վերադարձնել պետությանը գողացվածը և ազատվել պատասխանատվությունի՞ց՝ հարցրինք.«Սա նաև այն վիճակն է, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերվածի օրինականացման մասին պետք է մտածենք, ոչ թե գնանք քրեական հետապնդման ժամանակատար ճանապարհով»,-ասաց Սաքունցը։

 

Դիտումներ՝ 105

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????