Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սարի թաղի գործը միտումնավոր քնեցվել է՝ ինչպես Մարտի 1-ի գործը. տուժողները հակադարձում են ՀՔԾ քննիչին

October 5, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Հատուկ քննչական ծառայությունը Սարի թաղի գործը փակված չի համարում։ Իրենք պնդում են՝ վարույթը կասեցվել է, ոչ թե կարճվել։ Այս հայտարարությունը պնդել է նաև գործով քննիչ Գարեգին Բեգոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Քննիչը պնդել է, որ իրենք արել են առավելագույնը մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ, Սարի թաղի դեպքերի ժամանակ տուժած 108 անձից 98-ը հարցաքննվել է, հնարավոր բոլոր տեսանյութերն ուսումնասիրվել են ու նաև դրանց հիման վրա է 9 անձի մեղադրանք առաջադրվել: «2016-ի օգոստոսի 8-ից առ այսօր 50-ից ավելի հանձնարարություններ են տվել ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը… Հանձնարարականն ուղարկում ես, սպասում ես, որպեսզի դրական արդյունք լինի: Եթե տեսնում ես, որ դրական արդյունքը տևական ժամանակահատված չկա, էս դեպքում վարույթը պահել նախաքննության փուլում, և ամեն անգամ նախաքննության ժամկետներ երկարացնելը ինչո՞վ է արդարացված: Այս պահի դրությամբ չկան այդ փաստական տվյալները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել»,- Սարի թաղի գործի վարույթը կարճելը հիմնավորում է քննիչ Բեգոյանը։

Նա անդրադառնալով տուժողների դիտարկումներին, թե Սարի թաղի դեպքերի հիմնական մեղավորների անունները, հատուկ միջոցներ կիրառողների անունները բոլորին են հայտնի՝ Լևոն Երանոսյան, Աշոտ Կարապետյան, քննիչը հակադարձել է, թե տուժողներից լրագրող Ռոբերտ Անանյանի, Գևորգ Ղազարյանի կամ Արթուր Սաքունցի ցանկությամբ չի կարող Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրել. «Պատկերացրեք, որ ես հիմա Լևոն Երանոսյանին, ասենք, Անանյանի ցանկությամբ, կամ Ղուկասյանի ցանկությամբ, կամ Սաքունցի ցանկությամբ բերեմ մեղադրանք առաջադրեմ․․․

Մինչդեռ Քրեական դատավարության օրենսգիրքը այս կամ այն անձին մեղադրանք առաջադրելու համար քննիչից պահանջում է ապացույցների բավարար համակցություն: Ես ի՞նչ պետք է մեղադրանքի մեջ գրեմ, որ պարոն Անանյանը էդպե՞ս է կարծում․․․»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը նաև այս գործով երկու տուժողի ներկայացուցիչ է, հակադարձում է ՀՔԾ քննիչին՝ այդ ամենը հայտարարելուց առաջ Բեգոյանն ավելի լավ է ասի, թե ինչով էին զբաղված 2 տարի շարունակ։ Ինչ վերաբերում է քննիչի դիտարկմանը, թե իր պահանջով միայն չի կարող Երանոսյանին մեղադրանք առաջադրել, Սաքունցը նկատեց, որ ինքն էլ է շատ լավ հասկանում, որ իր պահանջով, կամ մեկ այլ տուժողի պահանջով չի կարող ինչ-որ անձի մեղադրանք առաջադրվել։ Իր կողմից մատնանշված անձանց մեղադրանք պետք է առաջադրվեր փաստերի, գործի նյութերում ամրագրված փաստական հանգամանքների ուղղությամբ իրականացված քննչական գործողություն կատարելու արդյունքում, բայց այդ գործողությունը չի կատարվել։ «Դրա համար էլ ես ասում եմ, թող Բեգոյանը գա ու ասի, թե ինչ էին անում երկու տարի։ Իրենք երկու տարի շարունակ, առնվազն մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը բացարձակ ոչինչ չեն արել, ՀՔԾ-ն անգործության է մատնված եղել։ Գործը քննվել է այնպես՝ ինչպես նախկինում Մարտի 1-ի գործը։ Իսկ հիմա՝ նոր իրողությունների պայմաններում՝ ելնելով գործի քննության օրենքով սահմանված ժամկետների սղությունից, այլ բան չի մնում, քան կասեցնել գործի քննությունը։ Դրա համար պետք է այդքան քաջություն ունենալ և ասել, որ գործի քննությունը կասեցնում են նրա համար, որ ժամանակին մատը մատին չեն տվել։ Այ դրա համար»,- նկատեց Սաքունցը։

Սաքունցի պաշտպանյալներից Մելիքսեթ Փանոսյանն անգամ չի հրավիրվել հարցաքննության, որևէ առերեսում չի իրականացվել, չնայած, որ շատ մանրամասն ներկայացվել է, թե իր պաշտպանյալին քանի ժամ են պահել, որտեղ են պահել, ուր են տարել։ «Ես պատրաստ եմ պարոն Բեգոյանի հետ դեմ առ դեմ նստել բանավեճի և յուրաքանչյուր ներկայացված փաստի մասով ստանալ նրա պատասխանները, որպեսզի չլինի նման հեռակա մեկնաբանություններ։ Ես հրավիրում եմ Բեգոյանին իմ պաշտպանյալի գործով դեբատի։ Թող գա ու ասի, թե իմ պաշտպանյալի մասով ինչ գործողություն է կատարվել»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ Մելիքսեթ Փանոսյանի մասով իրենց հաղորդման հիման վրա նա մի անգամ բացատրություն է տվել և դրանով ամեն ինչ ավարտվել է։ Տուժողը որևէ քննչական գործողության մեջ չի ներգավվել, տուժողի կողմից մատնանշված փաստական հանգամանքները ստուգելու մասով էլ որևէ գործողություն չի կատարվել։ Սաքունցի խոսքերով՝ որևէ գործողություն չի կատարվել նաև իր պաշտպանյալ Մոմիկ Վարդանյանի մասով։

Այն, որ ՀՔԾ-ն թերացել է իր գործառույթներում, համոզված են նաև Սարի թաղի դեպքերի ժամանակ տուժած Անդրիաս Ղուկասյանը և տուժած մի քանի լրագրողներ։ Ղուկասյանը անգամ վստահ է, որ այս գործի կասեցումը հիմք է նաև ՀՔԾ պետի հրաժարականը պահանջելու համար։

Այնուամենայնիվ, բոլոր նրանք, որոնց մասով ՀՔԾ-ն կասեցրել է գործը, բողոքարկել են կամ պատրաստվում են կասեցման որոշումը բողոքարկել գլխավոր դատախազությունում, ապա նաև դատարանում։

Լուսանկարը՝ Photolure-ի

1in.am

Դիտումներ՝ 1363

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????