2025թ․-ի հունվարի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է վճիռ «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով, ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խախտել են դիմումատուի որդու՝ Հ․ Մովսիսյանի կյանքի իրավունքի պաշտպանության և արդյունավետ քննության իրավունքը։
«Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2012 թվականի նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) Հ.Մովսիսյանի ողբերգական մահվան դեպքին։
2012թ․-ին, երբ Հ.Մովսիսյանը գտնվում էր ժամկետային զինծառայության մեջ, վերջինիս մոտ ախտորոշվել էր օրգանական հոգեբուժական խանգարում։ Զինծառայության ընթացքում Հ․Մովսիսյանը ինքնասպանության փորձ էր կատարել։ Չնայած հոգեկան առողջության խնդիրներին՝ նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու նպատակով ինքնախեղման մեղադրանքով։ Վերջինիս տեղափոխել էին ԼՂՀ Շուշիի մեկուսարան, որտեղ ավելի ուշ հայտնաբերել էին սավանից կախված։ Պաշտոնական հետաքննությունը եզրակացրել էր, որ Հ․Մովսիսյանի մահը ինքնասպանություն էր։ Մայրը՝ Հ․ Պետրոսյանը, պնդում էր, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը և չեն իրականացրել նրա մահվան մանրակրկիտ և անաչառ հետաքննություն։
Թե՛ ներպետական ատյաններում, թե՛ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հ․ Մովսիսյանի իրավահաջորդի՝ Հ․ Պետրոսյանի շահերը պաշտպանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ հանձինս կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի և կազմակերպության նախկին փաստաբան Արայիկ Զալյանի։
ՄԻԵԴ-ի եզրակացությունը՝
- 2-րդ հոդվածի խախտում (Կյանքի իրավունք).
Դատարանը հայտնաբերել է ՄԻԵԴ կոնվենցիայի 2-րդ հոդվածի և՛ նյութական, և՛ դատավարական խախտումներ։ Մասնավորապես, եզրակացրել, որ.
ՀՀ իշխանությունները չեն կարողացել համոզիչ բացատրություն տալ պետության անմիջական հսկողության ներքո գտնվող մեկուսարակում Մովսիսյանի մահվան փաստին, հաշվի չի առնվել Հ․Մովսիսյանի խոցելիությունը՝ պայմանավորված հոգեկան առողջության խնդիրներով, և նախկինում իրականացրած ինքնասպանության փորձը։
Նրա մահվան հանգամանքների հետաքննությունը եղել է անբավարար և ոչ համարժեք։ Անհրաժեշտ ջանքեր չի ցուցադրվել մահվան իրական հանգամանքները պարզելու և որևէ համակարգային կամ անհատական պատասխանատվություն բացահայտելու համար:
- 13-րդ հոդվածի խախտում (Արդյունավետ պաշտպանության իրավունք).
Դատարանը որոշել է , որ դիմումատուին մերժվել է պետության գործողությունները կամ անգործությունը վիճարկելու արդյունավետ միջոցը: ՄԻԵԴ-ը նշել է.
Ընթացակարգային խոչընդոտները թույլ չեն տվել Հ․Պետրոսյանին ամբողջովին մասնակցել քննությանը։ Մեջբերում ենք․
– Դիմումատուն բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել գործի նյութերին ծանոթանալու, հետաքննությանը մասնակցելու և արդարություն գտնելու հարցում: Այս խոչընդոտները, որոնք գումարվել են հետաքննության թափանցիկության և համապարփակ ուսումնասիրության պակասին, ստիպել են նրան 2015 թվականին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ներքին օրենսդրությամբ նախատեսված միջոցները բավարար չէին ինստիտուցիոնալ պատասխանատվություն սահմանելու և նրա որդու կյանքի իրավունքի խախտումը փոխհատուցելու համար։
ՄԻԵԴ վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Հ․Պետրոսյանին վճարել 50․000 Եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
ՄԻԵԴ ընդգծում է ՀՀ-ի հիմնարար պարտավորությունը՝ պաշտպանելու կալանքի տակ գտնվող անձանց, հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները: Դատարանը ընդգծում է նաև պետության կողմից վերահսկվող հաստատություններում մահացությունների դեպքերի արդյունավետ, թափանցիկ և անաչառ հետաքննությունների անցկացման կարևորությունը:
Ավելի լայն համակարգային խնդիրները, այդ թվում՝ Հայաստանի կողմից զոհերի ընտանիքների համար մատչելի և արդյունավետ միջոցներ ապահովելու և ապագայում նմանատիպ ողբերգությունները կանխելու համար վերահսկողության մեխանիզմներն ուժեղացնելու անհրաժեշտությունը։
13 տարի շարունակ գործի շրջանակներում ՀՔԱՎ-ի կատարած աշխատանքներ՝
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի, ՀՔԾ նախկին պետ Ա. Միրզոյանի, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ս. Աղաբեկյանի, ՊՆ քննչական ծառայության քննիչի, հսկող դատախազի, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջի մասին
-
Որոշեցին կծիկը չքանդել
-
Ինքնասպանություն առանց հետքերի. Շուշիի բանտում մահացած զինծառայողի մայրը հավատացնում է. «պայքարելու եմ մինչև վերջ»
-
Մամուլի ասուլիս ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործի վերաբերյալ
-
Արթուր Սաքունց. «Հայկ Մովսիսյանի դեպքը համարում եմ կազմակերպված սպանություն, որը կոծկվում է պետական մարմինների կողմից»
-
ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մայրը պահանջում է իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչել
-
Քննիչը հակասել է ինքն իրեն. բանտում մահացած երիտասարդի գործով քննությունը շարունակվում է
-
Մայրը իրավահաջորդ չի ճանաչվում. Հայկ Մովսիսյանի «ինքնասպանության» չբացահայտված գործըյակ
-
Ինքնասպան եղած զինվորի մորը իրավահաջորդ չեն ճանաչել
-
Մինչ մահանալը զինծառայողը ենթարկվե՞լ է բռնության
-
Դատարանը մերժել է մահացած զինվորի մոր դիմումը. իրավապաշտպանը դա աբսուրդ է համարում
-
Մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի մորը տուժողի իրավահաջորդ չեն ճանաչում
-
Զինվորին զորակոչել են, դատել, հասցրել ինքնասպանության, հետմահու արդարացրել, հետո փոշմանել
-
ՀՀ առաջին ատյանի դատարանը շուտով կհրապարակի Հայկ Մովսիսյանին տուժող ճանաչելու գործով որոշումը
-
Կալանավայրում կախված Հայկ Մովսիսյանի մարմնի վրա բռնության հետք կա. Սաքունցը պնդում է, որ ինքնասպանություն չի եղել
-
Դատարանը կրկին չբավարարեց Հայկ Մովսիսյանին տուժող ճանաչելու վերաբերյալ բողոքը
-
Հետմահու արդարացված զինծառայողի մայրը տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել
-
Հայկ Մովսիսյանի մորը կրկին տուժողի իրավահաջորդ չճանաչեցին
-
ՀՀ ՀՔԾ-ն և ՀՀ գլխավոր դատախազությունը միտումնավոր խոչընդոտում են Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքների բացահայտմանը
-
Հայկ Մովսիսյան. Արդեն 2 տարի չբացահայտված մահվան դեպքը
-
ՀՀ առաջին ատյանի դատարանում կրկին քննվում է Հայկ Մովսիսյանի գործը
-
Փաստաբանը Հայկ Մովսիսյանի գործի լուծումը Եվրոպական դատարանում է տեսնում
-
Հայկ Մովսիսյանի գործով դատարանի գործողությունների դեմ բացարկ հայտնվեց
-
Մնացական Մարտիրոսյանի որոշումը բեկանվել է, բայց նրան տույժի չեն ենթարկել
-
ՀՀ արդարադատության խորհուրդը խախտումներ չի նկատում
-
ՀՀ ՀՔԾ-ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին չի տրամադրում Հայկ Մովսիսյանի գործով բոլոր նյութերը
-
«Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործով ներկայացված բողոքը կրկին մերժվեց
-
Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ չճանաչեց Հայկ Մովսիսյանի իրավունքների խախտումը