2025 թվականի հուլիսի 22-ին Հոգեբուժական հաստատություններում դիտորդական խմբի նախագահ է ընտրվել Սառա Ղազարյանը։
Սառա Ղազարյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման բաժնի մասնագետ է, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ջատագով, գործունեություն է ծավալում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումների շուրջ։
Դիտորդական խումբը հիմնադրվել է 2017 թվականին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Խումբն անկախ մշտադիտարկում է իրականացնում հոգեբուժական հաստատություններում՝ աջակցելով խախտված իրավունքների վերականգնմանը և հնարավոր խախտումների կանխարգելմանը, ինչպես նաև հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համակարգային լուծումներին։ Ներկայում խումբը բաղկացած է վեց անդամներից։