Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Վերջին քաղաքական իրադարձություններով պայմանավորված»՝ Ոստիկանությունը հրաժարվեց ցուցարարի դեմ ներկայացրած հայցից

Այսօր՝ 2019թ. փետրվարի 5-ին, ՀՀ վարչական դատարանում ցուցարար Վահրամ Պետրոսյանի դեմ Ոստիկանության հայցի քննության շրջանակում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ «վերջին քաղաքական իրադարձություններով պայմանավորված»՝ ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ հրաժարվում է ցուցարարի դեմ ներկայացրած հայցից:

Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջել էր պատասխանատվության ենթարկել 2015 թ. սեպտեմբերի 1-ին Երևանի Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանին ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:

2016 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Վարչական դատարանը, դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ, բավարարել էր ոստիկանության հայցն ու ցուցարարին տուգանել 50.000 ՀՀ դրամով:

Վերաքննիչ դատարանում որոշումը բողոքարկելուց հետո 2017թ. նոյեմբերի 2-ին որոշում էր կայացվել գործը նոր քննության ուղարկելու մասին:

Այսօր դատարանը հայցվոր կողմի միջնորդության հիման վրա կարճեց գործի վարույթը:

Կիսվել՝

Կարդալ նաև