2019 թ․ դեկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազը 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին մասնակից 10 անձի վերաբերյալ՝ կոնվենցիոն իրավունքների առերևույթ խախտմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության գործընթացի արդյունքում վճռաբեկ բողոքներ է ներկայացրել։ Դրանցից ութը՝ դատարանի կողմից թույլ տրված՝ արդարադատության բուն էությունը խաթարող՝ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների հիմքով:
Նշվածի կապակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ տևական ժամանակ է, ինչ Կազմակերպությունը զբաղվում է 2005 թ.-ին ծառայակցի սպանության մեջ մեղադրված և ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի իրավունքների պաշտպանությամբ։
Կազմակերպությունը զբաղվել է հասարակական հնչեղություն ունեցող այս քրեական գործի ուսումնասիրմամբ, որի արդյունքում արձանագրվել է, որ քրեական գործով ձեռք չեն բերվել Ա․ Քոչարյանի մեղավորությունը հաստատող բավարար ապացույցներ, գործով մեղադրական եզրակացությունն ու դատավճիռները բացառապես հենված են ծառայակիցներից մեկի՝ Անդրանիկ Կարապետյանի՝ գործի ելքով շահագրգռվածության պայմաններում տրված ցուցմունքների վրա, գործով կայացված դատական ակտերն անօրինական և չհիմնավորված են։
Հիշեցնենք, որ Արթուր Քոչարյանի գործով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա․ Զալյանը գործի վերանայման վարույթ հարուցելու պահանջով դեռևս 2019 թվականի փետրվար և մայիս ամիսներին դիմել էր ՀՀ Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը մեկ որոշմամբ անադրադարձել էր ներկայացված երկու վճռաբեկ բողոքներին՝ կայացնելով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին չհիմնավորված որոշում։ Նշված որոշումը կայացրած ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներ Լ. Թադևոսյանի, Ե․ Դանիելյանի, Ա․ Պողոսյանի, Ս․ Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով փաստաբան Ա․ Զալյանը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարար Ռ․ Բադասյանին՝ շեշտը դնելով նախագահող դատավոր Լ․ Թադևոսյանի կենսագրության՝ հատկապես այն ժամանակահատվածի վրա, երբ վիճահարույց քրեական գործի քննության հետ համընկնող ժամանակահատվածում (2006-2007 թթ․ ընթացքում) Լ․ Թադևոսյանը եղել է ՀՀ գլխավոր դատախազության՝ դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ, 2011 թ․-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, 2011-2012 թթ. ընթացքում նույն վարչության ավագ դատախազ, ինչը գործի հետ կապ չունեցող ցանկացածի մոտ ստեղծում է տպավորություն Լ․ Թադևոսյանի կողմից նմանօրինակ որոշում կայացնելու շահագրգռվածության մասին։
Արդարադատության նախարարությունը մերժել է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը՝ հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ։
Վերջին շրջանում ՀՀ գլխավոր դատախազի գործողությունների համատեքստում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական գործը ուսումնասիրելու և արդարադատության բուն էության խաթարման, Արթուր Քոչարյանի դատավարական իրավունքի հիմնարար խախտումների հիմքով վերանայման վարույթ հարուցելու նպատակով ՀՀ Վճռաբեկ դատարան դիմելու պահանջով։
ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ևս մեկ անգամ արձանագրում է, որ նշված քրեական գործով կայացված դատական ակտը ապօրինի է և չհիմնավորված, առերևույթ խախտում է արդարադատության բուն էությունը, և օր առաջ իրավասու մարմինները պետք է ձեռնամուխ լինեն քրեական գործով վերանայման վարույթ հարուցելուն։
On December 5, 2019, the RA Prosecutor General’s Office released a statement that as a result of examining the judicial acts -based on the prima facie violations of convention rights – on 10 persons who had participated in the events following the presidential elections in 2008, the RA Prosecutor General made cassation appeals. Eight of them were based on the violation of the procedural law by undermining the very essence of justice by court.
In connection with the aforementioned, Helsinki Citizens’ Assembly-Vanadzor reminds that the Organization has, for quite a long time, been engaged in the protection of Artur Kocharyan’s rights, who was charged with murdering a fellow serviceman in 2005 and sentenced to life imprisonment.
The Organization examined the criminal case of public resonance and recorded, as a result, that sufficient proofs on A.Kocharyan’s guilt had not been obtained and the indictment and judgments are solely based on the testimony given by one of the fellow servicemen, Andranik Karapetyan, who had certain interest in the outcome of the case, the judicial acts made in the frame of the case are illegal and ill-founded.
Let us remind that back in February and May 2019, A. Zalyan, Artur Kocharyan’s defender and HCA Vanadzor lawyer, applied to the RA Cassation Court claiming to initiate proceedings to review the case. Regarding the two cassation complaints, the Court of Cassation made one groundless decision to refuse to accept the proceedings. Lawyer A. Zalyan also applied to the RA Minister of Justice R. Badasyan to initiate disciplinary proceedings against the RA Court of Cassation judges L. Tadevosyan, E. Danielyan, A. Poghosyan and S. Ohanyan, who had made the aforementioned decision. A. Zalyan particularly stressed the time period of judge L.Tadevosyan’s biography, when during the period coinciding with the examination of the controversial criminal case (2006-2007) L. Tadevosyan was the Prosecutor of the Department of the protection of charges in courts in the frame of criminal cases of the RA Prosecutor General’s Office, in 2011 she was Prosecutor of the Department of corruption and organized crimes cases of the RA Prosecutor General’s Office, in 2011-2012 she was the Senior Prosecutor of the same Department, which makes an impression on anyone having no connection with the case that L. Tadevosyan had certain interest in making such a decision.
The Ministry of Justice refused the application to initiate disciplinary proceedings against the judges, reasoning that the application was groundless.
In the context of the recent actions of the RA Prosecutor General, on December 13, 2019, HCA Vanadzor lawyer Arayik Zalyan applied to the RA Prosecutor General Artur Davtyan, claiming to apply to the RA Cassation Court to initiate judicial review based on the fundamental violations of Artur Kocharyan’s procedural right.
No response has been received from the RA Prosecutor General’s Office yet.
Once more, HCA Vanadzor records that the judicial act on the mentioned criminal case is unlawful and groundless, it violates, prima facie, the essence of justice and the law enforcement bodies should be taking measures to initiate judicial review of the criminal case as soon as possible.
[:]