Դեռևս մինչև Սահմանադրական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կազմի հաստատումը՝ «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է ահազանգեր՝ հանձնաժողովների անդամների քննությունների ընթացքում «զուգահեռ քննություններ» անցկացնելու մասին, որոնց ընթացքում, ըստ ահազանգողների, վկայական էին ստանում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին «ծանոթ» անձինք։ Այնուհետև տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվել ցանկացող որոշ անձինք ահազանգում էին, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացել են, իբրև հանձնաժողովներն արդեն համալրված են, և ընդգրկվելու հնարավորություն չկա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված հանձնաժողովների ցանկում, սակայն, տեսնում ենք թափուր 42 տեղերի մասին նշում և առնվազն 121 դեպք, երբ նույն անձը մեկից ավել անգամ է նշանակվել հանձնաժողովի կազմում։ Ընդ որում՝ որոշ դեպքերում միևնույն անձը նշանակվել է և «ՈՉ»-ի և «Այո»-ի կողմից, կամ կողմերից մեկի և տարածքայի ընտրական հանձնաժողովի կողմից, կամ նույնիսկ միևնույն կամ տարբեր տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տարբեր տեղամասերում։
Այս խնդիրը կարող է լինել տեխնիկական, սակայն կրկին գալիս է ապացուցելու, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման հարցում պետք է լինի միասնական և անկողմնակալ մոտեցում՝ նախապատվություն տալով մշտական հանձնաժողովականների։
Հաշվի առնելով ստացված ահազանգերը՝ «Անկախ դիտորդն» առանձին կանդրադառնա նախորդ գումարման Ազգային ժողովի տարբեր խմբակցություններից Սահմանդրական հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներին, քանի որ ընտրական գործընթացների լեգիտիմության կարևոր խնդիր է նաև հանրության համար վստահելի հանձնաժողովների ձևավորումը և գործունեությունը, որն արդեն իսկ կասկածի տակ է դրված ։
2020 թ․ ապրիլի 5-ին առաջին անգամ կիրառվող «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամ նշանակելու իրավունք ունեն «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը՝ յուրաքանչյուրը երկու անդամ, և տարածքային ընտրական հանձնաժողովը՝ երեք անդամ: Հանձնաժողովի անդամների թափուր տեղերը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով համալրում են տարածքային ընտրական հանձնաժողովները։
Թեև «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքն այս հարցը որևէ կերպ չի կարգավորում, այնուամենայնիվ, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամների ընդգրկումն իրականացվեց Հանրաքվեի որևէ կողմ կամ դրանց աջակից կուսակցությունների կողմից, որն ըստ էության ընկալվեց որպես այդ կողմի պաշտոնական սատարում։
Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակված շուրջ 14000 անդամներից 8470-ը ԱԺ նախկին խմբակցությունների կողմից ընդգրկված էին 2018 թ․ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների հանձնաժողովների կազմում։ Նախկինում տեղամասային հանձնաժողովների կազմում ընդգրկված անդամների նշանակումը «ԱՅՈ»-ի, «ՈՉ»-ի կամ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հանրության մոտ ընկալվում է որպես ընտրակեղծարարության համար բարենպաստ պայմանների նախապատրաստում։ Նախկինում գրանցված համատարած ընտրախախտումները, որոնք հիմնականում տեղի էին ունենում հանձնաժողովների անդամների թողտվությամբ, և այդ ընտրախախտումների պատշաճ քննության բացակայությունը փաստացի ստեղծել են մի իրավիճակ, երբ իրավական առումով հանձնաժողովների նախկին անդամների նշանակումը իրավաչափ է, բացառությամբ եթե այդ անձինք մեղավոր են ճանաչվել ընտրական հանցագործություններում, զրկվել են ընտրական իրավունքից և ի պաշտոնե զրկված են հանձնաժողովում ընդգրկվելու իրավունքից։ Այնուամենայնիվ հանրային ընկալման մակարդակում այս նշանակումները և նշանակման ոչ թափանցիկ գործընթացը նվազեցնում են ընտրական վարչարարության նկատմամբ հանրային վստահությունը։ Այս իրավիճակում կրկնակի կարևոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից հանրաքվեի գործընթացի առավել պատշաճ կազմակերպումը և մտահոգություն առաջացնող նշանակումների վերաբերյալ պարզաբանումների հրապարակումը։
Ընտրական բարեփոխումների տրամաբանությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը պետք է ներառեն ընտրական վարչարարության այնպիսի արմատական փոփոխություններ, որոնք կապահովեն ընտրական հանձնաժողովների մասնագիտական և անկախ գործունեությունը՝ ապահովելով ընտրական վարչարարություն իրականացնող մարմինների իրապես անկողմնակալ գործունեությունը։
*****
Ի դեպ՝
- Հանրաքվեի կազմակերպման գործընթացը կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքով և «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով։
- ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ թեև ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովները ձևավորվում են Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների կողմից, սակայն հանձնաժողովներն ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը (ԸՕ հոդված 38) և հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին: (ԸՕ հոդված 39):
- Ընտրական օրենսգրքի հոդված 41-ը սահմանում է, որ ընտրական հանձնաժողովներում չեն կարող ընդգրկվել ընտրական գործընթացներին վերաբերող հանցագործությունների, դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև մի շարք պաշտոններում կամ ծառայության մեջ գտնվող անձինք։ Հարկ է նշել, որ ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձանց հրապարակվող տվյալներից հնարավոր չէ պարզել, թե արդյոք պահպանվում են այս հոդվածով նշված սահմանափակումները։
Before the approval of the composition of precinct electoral commissions of the constitutional referendum, ″Independent Observer″ Alliance received alarms stating that in the process of the examination of commission members, ″parallel examinations″ were conducted, during which credentials were also given to ″acquaintances″ of precinct electoral commission members. Later, certain persons willing to be included in precinct electoral commissions alarmed that precinct electoral commissions had informed them that the commissions’ positions had already been filled and there was no opportunity to be included.
However, we could see 42 vacant positions on the list of commissions on the website of central electoral commission, and at least 121 cases when the same person was appointed in the composition of commissions more than once. Moreover, in some cases, the same person was appointed by both ″NO″ and ″Yes″, or by one of the sides and district electoral commission, or even by the same or different district electoral commissions in different precincts.
This issue may be technical, however, it still comes to prove that there should be a unifiied unbiased approach to the formation of precinct electoral commissions, giving preference to standing commissioners.
Taking into consideration the alarms, the ″Independent Observer″ will separately touch upon the statistical data on persons included in Constitutional Referendum precinct electoral commissions from different factions of the National Assembly of the previous convocation, since the formation and activity of commissions considered reliable by public (which is already under doubt) is an important issue of the legitimacy of electoral processes.
According to Article 15 of the RA Law ″On referendum″, first applied on April 5, 2020, ″YES″ and ″NO″ campaign sides each have the right to appoint 2 members in the referendum precinct electoral commissions, and the district electoral commission has the right to appoint 3 members. The vacant positions are filled by district electoral commissions in a manner prescribed by the RA Electoral Code.
Though the RA Law ″On referendum″ does not regulate this issue in any way, the inclusion of members in district electoral commissions was made by a party for or against the referendum or their supporting parties, which was, essentially, perceived as official support of that side.
8470 out of 14000 members appointed in the referendum precinct electoral commissions were included by NA former factions in the commissions of NA snap elections held on December 9, 2018. Appointment of former precinct commission members by ″YES″, ″NO″ or district electoral commissions is perceived by public as preparation of favourable conditions for electoral fraud. Previously widespread electoral violations, which were mainly made in the knowledge of commission members, and the lack of proper investigation into the electoral fraud have factually created a situation, where appointment of former commission members is legal from legal point of view, except for cases where those persons were recognized guilty of electoral crimes, were deprived of the right of suffrage and are ex officio deprived of the right to be included in the commission. Nevertheless, on the level of public perception, these appointments and their non-transparent process reduce public trust in electoral administration. In this situation, it is twice as important that the Central Electoral Commission and district electoral commissions organize the process of the referendum more properly and publicize clarifications regarding appointments that generate concerns.
The logic of electoral reforms and building public trust in electoral processes should include radical changes of electoral administration that will secure professional independent activity of electoral commissions by providing impartial activity of bodies conducting electoral administration.
*****
By the way,
- The organization process of the referendum is regulated by the RA Electoral Code and RA Law ″On referendum″.
- RA Electoral Code establishes that though precinct electoral commissions are formed by the factions presented in the National Assembly, commissions secure the exercise and protection of voters’ right of suffrage (Article 38 of the Electoral Code) and the member of the commission acts independently and does represent his/her appointer (Article 39 of the Electoral Code).
- Article 41 of the Electoral Code establishes that persons convicted of election-related crimes, intentional crimes of medium gravity, grave or particularly grave crimes, as well as persons of a number of positions or conducting certain services cannot be included in electoral commissions. It should be mentioned that it is not possible to find out from the published data on persons included in electoral commissions whether the restrictions set by that Article are respected.
[:]