Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Նոյեմբերի 7: Ադրբեջանական զինուժը շարունակել է հրթիռակոծել և հրետակոծել Արցախի/ԼՂ բնակավայրերը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ ԱՀ/ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվել է «Գրադ» և «Սմերչ» կայանքներից։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ բերդաքաղաք Շուշին է հրթիռակոծվել։

 

ՀՀ Կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր պարունակող արգելված զենք է կիրառում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և 50 հասարակական կազմակերպություն դիմել են միջազգային կառույցների:

 

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը:

Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում՝ հաճախ հայտնվելով թշնամու թիրախում:

ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:

 

Մինչ օրս հայկական կողմից ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 53 խաղաղ բնակիչ Հայաստանում և Արցախում/ԼՂ։

 

Լուսանկարում՝ Ստեփանակերտ, Արցախ/ԼՂ (նոյ․ 6)

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ