Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Անկախ դիտորդ։ 2021թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույց

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։

 

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իր դիտորդական առաքելությունն սկսեց նախաքարոզարշավային շրջանի երկարաժամկետ դիտարկմամբ՝ 2021 թ․ մայիսի 1-ից մինչև հունիսի 6-ը ժամանակահատվածում։

 

Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում դիտարկումն իրականացվել է 24 դիտորդի կողմից, որոնց հիմնական արձանագրումներն ու խախտումների որոշ դրսևորումներ ամփոփված են ներկայացվող զեկույցում։

 

«Անկախ դիտորդ» դաշինքի 2021 թ․ երկարաժամկետ դիտարկումն իրականացվում է 2 փուլով։

 

  1. 2021թ․ մայիսի 1-ից մինչև նախընտրական քարոզչության օրենքով սահմանված ժամանակահատվածի մեկնարկի դիտարկում,

  2. երկրորդ փուլը՝ նախընտրական քարոզչության օրենքով սահմանված ժամանակահատվածի՝ 2021թ․ հունիսի 7-ից 18-ի  դիտարկում։

 

Առաջին փուլի դիտարկումն իրականացվում է Հանրապետության ողջ տարածքում՝ մարզերի և Երևան քաղաքի առանձին վարչական շրջանների մակարդակով և դիտարկման հիմնական խնդիրներն են․

 

  • Հավաքների դիտարկում, որը ներառում է ինչպես ընտրությունների հետ ուղղակի կապ ունեցող, այնպես էլ սոցիալական խնդիրների բարձրաձայնման կամ այլ քաղաքական օրակարգերով հավաքների, երթերի, բողոքի այլ ակցիաների դիտարկում, հնարավոր դերակատարների և նրանց գործունեության քարտեզագրում

  • Կուսակցությունների գրասենյակների դիտարկում, հանդիպումներ, հարցազրույցներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ

  • Պետական կառույցների և համայնքային նշանակության կառույցների, համայնքապետարանների, բնակավայրերի կամ վարչական շրջանների ղեկավարների գործողություների դիտարկում,

  • Բարեգործական գործունեության դիտարկում, որը կարող է առնչվել ընտրողների կաշառմանը,

  • Նախընտրական ժամանակահատվածում աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրների դիտարկում,

  • Ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքների դիտարկում,

  • Հարցազրույցներ քաղհասարակության տեղային կազմակերպությունների հետ և տեղեկատվական աղբյուրների համալրում,

  • Մարզային թերթերի, ռադիոների, հեռուստատեսությունների քաղաքական հաղորդաշարերի, հաղորդումների, հոդվածների արձանագրում՝ առկայության դեպքում։

 

Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր