Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Պարտվել ենք, որովհետև խորհրդային կառավարման մոդել ենք ունեցել․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՔԱՎ-ը կազմակերպել է «Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ կանաչ թուղթ» աշխատության քննարկումը: Հրավիրված են պետական մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ, անվտանգության և ռազմական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

«Մենք պարտվել ենք, որովհետև խորհրդային կառավարման մոդել ենք ունեցել,- այս կարծիքը հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:- Խորհրդային մոդելին է բնորոշ պոպուլիզմը, մի բան ունենալ և այլ բան ցույց տալը, այլընտրանքներ չտեսնելը: Իսկ ժողովրդավարական կառավարումը և մշակույթը չի կարող չտեսնել այլընտրանքներ, մտքի ու կարծիքի սահմաններ այնտեղ չկան:

 

Մենք կարողացե՞լ ենք հասկանալ, թե որն է խնդրի բուն արմատը. սա է հիմնական հարցը»: Անդրադառնալով Զինված ուժերի բարեփոխումներին՝ Սաքունցը նշեց, որ կադրային փոփոխությունները չէ, որ բարեփոխումներ են: Նա նաև ընդգծեց, որ պետք է հստակ տեսլական ներկայացնել հանրությանը՝ ինչպիսի ԶՈՒ ենք ուզում տեսնել:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ