2023 թ. մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով ծավալուն փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, որոնց հաջորդել են առանձին փոփոխություններ են իրականացվել 2023թ. հոկտեմբերի 25-ին և 2024 թ. մայիսի 22-ին:
-
Աշխատանքային օրենսգրքում ամրագրվել է աշխատանքում (աշխատավայրում) բռնության և սեռական ոտնձգության արգելքը:
-
Հստակեցվել են աշխատանքային հարաբերությունների ծագման և աշխատանքի վայրի ձևակերպումը:
-
Կրճատվել է մինչև 18 տարեկան աշխատող անձանց աշխատաժամանակի առավելագույն տևողությունը:
-
Վերանայվել են աշխատողների ներկայացուցիչներին վերաբերող կարգավորումները:
-
Փոփոխվել են գործադուլ հայտարարելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ կարգավորումները
-
Հստակեցվել են համատեղությամբ կատարվող աշխատանքի վերաբերյալ կարգավորումները:
-
Փոփոխվել են աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները:
-
Սահմանվել է հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունք:
-
Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը:
-
Աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը լրացվել են:
-
Արտաժամյա աշխատանքը թույլատրելու հիմքերը լրացվել են:
-
Վերանայվել են ամենամյա վճարովի արձակուրդի վերաբերյալ կարգավորումները:
-
Ուսումնական արձակուրդի ժամկետները վերանայվել են:
-
Ներդրվել է փորձնակության ինստիտուտը:
-
Վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր 3 ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման վերաբերյալ կարգավորումը:
-
Լրացվել է մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի արգելքի վերաբերյալ կարգավորումը:
Կարգավորումների մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։