Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները

November 13, 2021

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

     

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է 2021 թ․ նոյեմբերի 14-ին Կապան, Իջևան, Ստեփանավան, Լերմոնտովո և Արզնի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

 

Քվեարկության օրը ընտրությունների ընթացքին հետևելու են ընդհանուր 88 դիտորդներ․ 33 ընտրատեղամասերում՝ 62 դիտորդ, 3 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում՝ 6 դիտորդ և 10 շրջիկ խմբերով 20 դիտորդ:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իրականացրել է նաև երկարաժամկետ դիտորդություն։ Նախընտրական քարոզչության ընթացքը դիտարկել են 12 երկարաժամկետ դիտորդներ։

 

Առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար հոկտեմբերին Երևան քաղաքում անցկացվեցին դասընթացավարների և երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։ Քվեարկության օրվա դիտորդության նախապատրաստման համար Կապան, Վանաձոր և Իջևան համայնքներում իրականացվեցին կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։

 

Քվեարկության օրը՝ նոյեմբերի 14-ին, «Անկախ դիտորդի» առաքելության շտաբները գործելու են Վանաձորում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, Տիգրան Մեծի 59  հասցեում, և Կապանում՝ «Դարիստ» հյուրանոցում՝ Արամ Մանուկյան 1ա հասցեում:

 

Քվեարկության օրվա ընթացքում դիտորդական առաքելությունը հանդես է գալու առցանց տեսաասուլիսներով՝ ժամը 12:00-ին և 18:00-ին՝ Կապանից, Վանաձորից և Ստեփանավանից: Բացի դրանից, ըստ անհրաժեշտության, «Անկախ դիտորդը» քվեարկության օրվա ընթացքում հանդես կգա այլ լրացուցիչ հաղորդագրություններով և ասուլիսներով:

 

Ասուլիսները հեռարձակվելու են Facebook-ում՝ առաքելության պաշտոնական էջի միջոցով: 

 

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Դիտումներ՝ 41

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????